Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրինակներ բերելով իր փորձից `Ա. Աշոտյանն առանձնացրեց հաջողության հասնելու բաղադրիչները

Հունիս 25,2013 11:50

Հունիսի 21-24-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում անցկացրին «Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը» խորագրով ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին երիտասարդ, ակտիվ հանրապետականներ ՀՀ մարզերից ու Երևանից: Երիտասարդների համար դասախոսություններով հանդես եկան հայտնի պետական և քաղաքական գործիչներ, փորձագետներ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանի ելույթը նվիրված էր երիտասարդական կառույցների ձևավորման փորձին: Օրինակներ բերելով իր փորձից `Ա. Աշոտյանն առանձնացրեց հաջողության հասնելու բաղադրիչները` գիտելիք, նախաձեռնողականություն, թիմային աշխատանք, ռիսկ և հավատ այն գաղափարին, որով առաջնորդվում ես: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը նվիրված էր սերնդափոխությանը: Այս առիթով նա կարևորեց կուսակցության ներսում կադրային որակյալ դպրոցի առկայությունը և իր օրինակով ներկայացրեց կուսակցական աշխատանքը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունների նպատակն է ՀՀԿ երիտասարդ կադրերին դարձնել մրցունակ քաղաքական դաշտում այսպիսի դասընթացների և հանդիպումների կազմակերպման միջոցով:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ ունեցավ «ՀՀ անդամակցությունը միջազգային կառույցներին» թեմայով, թուրքագետ Արտակ Շաքարյանի ելույթը վերաբերում էր քաղաքական լիդերությանը, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը երիտասարդ ՀՀԿ-ականներին ծանոթացրեց հռետորիկայի նրբություններին:
Ելույթներ հնչեցին նաև «Սոցցանցերի դերը նախընտրական քարոզարշավի ընթացքում», «Երիտասարդության դերը նախընտրական քարոզարշավի ընթացքում», «Քաղաքական լիդերի իմիջը», «Հաղորդակցությունը մեդիայի և քաղաքական գործիչների միջև» թեմաներով:
Նշենք նաև, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-23-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի «Քաղաքական տրանսֆորմացիա» խորագրով ձմեռային դպրոցին։ Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հաղթող է ճանաչել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած «Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը» խորագրով նախագիծը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930