Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Թուրքիան ղալաթ է անում»

Հունիս 25,2013 11:39

ՀԱՐՑ. Թուրքիան սկսել է ավելի ակտիվորեն շահարկել Մեծամորում տեղակայված հայկական աէկի անվտանգության հարցը։ Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում, թե՞ մեր հարեւանների հիստերիան այլ ենթատեքստ ունի։

ՊԱՏԱՍԽԱՆ.   Թուրքիան  ղալաթ է անում, որ պահանջում է։ Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան փորձում է աշխարհին համոզել՝ իբր Մեծամորի ատոմակայանը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանում։ Այդ երկիրն առիթը բաց չի թողնում Հայաստանի նկատմամբ իր անվստահությունը հնչեցնել Եվրոպական տարբեր կառույցների հարթակներից։ Ակնհայտ է, որ աէկ-ը Հայաստանին անհրաժեշտ է, իսկ անվտանգության հնարավոր բոլոր պահանջներն այնտեղ պահպանվում են։ Հայաստանում աէկ-ը կարող է փակվել միայն այն դեպքում, երբ մենք կունենանք նոր ատոմակայան կամ այլընտրանքային էներգետիկ այլ աղբյուրներ։ Հավելեմ, որ ցանկացած գործող կառույց, որը Հայաստանին օգուտ է բերում, Թուրքիային հիստերիայի է հասցնում։ Թուրքիայի բարի նպատակների վրա հույս դնել չի կարելի, այլապես մեր սահմանները վաղուց բաց կլինեին։

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

Պատրաստեց Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930