Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ադրբեջանում կրկին հարցը սառեցման փուլ է գնում»

Հունիս 25,2013 11:16

Հատված ՀՀԿ խմբակցություն անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի հետ հարցազրույցից:

– Տեսակետ կա, որ Ադրբեջանը սպասում է նախագահական ընտրությունների ավարտին, որից հետո միայն հնարավոր կլինի հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժ ակնկալել։ Դուք համամի՞տ եք։

– Մենք տարիներ շարունակ դրան ականատես ենք լինում, հենց որ Հայաստանում ընտրություններ են ընթանում, հարցը սառեցման փուլ է գնում։ Ադրբեջանում կրկին հարցը սառեցման փուլ է գնում։ Բացատրությունը մեկն է. համանախագահող երկրները շատ լավ հասկանում են, որ քանի դեռ չի լուծվել ԼՂՀ-ի խնդիրը, տարածաշրջանը խիստ գերլարված եւ վտանգավոր է։ Բայց մի բան, որ առավել կարեւոր է, չպիտի մոռացվի՝ Ադրբեջանի սաֆարովյան խայտառակ քաղաքականությունից հետո Ղարաբաղի հարցում լրջագույն եւ անդառնալի շրջադարձ կատարվեց, այսօր առավել, քան երբեւէ, ոչ մեկի մտքով անգամ չի կարող անցնել, որ հայատյացության քաղաքականություն իրականացնող եւ օր օրի զինվող ու պատերազմի մասին հոխորտացող այս երկրին կարելի է ընդունել միջազգային ընտանիք, եւ Ղարաբաղի բախտը կապել այսպիսի երկրի հետ։ Նման բան չի կարող լինել անգամ ամենավատ երազում, աշխարհի տերերը կարող են հարյուրավոր հայտարարություններ անել, մեկ բան անառարկելի է՝ ԼՂՀ-ն կերտում է իր ապագան, եւ այդ ապագան անկախ ու ազատ Ղարաբաղն է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930