Հատված «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցից:
– Այսօր, Ձեր կարծիքով, ի՞նչ օգնություն ու աջակցություն է անհրաժեշտ ազատամարտիկներին։
– Դեռ 2002թ. մենք՝ ես, Մյասնիկ Մալխասյանը, էլի մարդիկ կային, որ նախագիծ ներկայացրինք Ազգային ժողով, որի համաձայն՝ պիտի բյուջեով 300 միլիոն դրամ գումար հատկացվեր, որպեսզի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակարան ձեռք բերվեր, ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավվեր։ Մի երկու օր քննարկեցին, ասեցի՝ եթե չեք ընդունում բյուջեով, ես դեմ եմ քվեարկելու, դեմ քվեարկեցի, ինձ էլ հեռացրին. էդ մասին ասել եմ։ Հիմա էն վիճակն է, որ մի տարի հետո էլ կարող է մտածեն ու մի ուրիշ օրենք հանեն, մինչեւ էդ տղերքը պրծնեն-գնան։
– Ի՞նչ վիճակում են այսօր տղաները, հատկապես հրատապ ինչի՞ կարիք ունեն։
Կարդացեք նաև
– Պատերազմի մասնակից տղաների 80-90 տոկոսը հիվանդ է։ Էդ էսօր չեն հիվանդացել, մեկի ներվերն է, մյուսի՝ թոքերը։ Գոնե անվճար բուժում նշանակեն, դեռ չեմ ասում սոցիալական վիճակը բարելավեն, առաջնահերթ անվճար բուժման հարցը լուծեին։ Էդ նախագիծը ոչ մի հարց էլ չի լուծելու, տղաները վերջին շրջանում մի քիչ ըմբոստացան, փորձեցին ձեւական մի բան անեն, որ բերանները փակեն։ Սա հարցի լուծում չի։
– Իսկ հնարավո՞ր է, որ այդ վերագրանցումն արվում է, որպեսզի տղաները ստիպված լինեն մտնել ԵԿՄ եւ այդպես համախմբվեն այդ կառույցում, որը, ինչպես գիտենք, իշխանամետ է, այսինքն՝ բոլոր ազատամարտիկները լինեն իշխանության հսկողության ներքո։
– Չեմ կարող հիմա հստակ որեւէ բան ասել, ընթացքը ցույց կտա, նախ պիտի խորությամբ ուսումնասիրեմ օրինագիծը, որպեսզի կարողանամ եզրակացություն անել։ Բացի այդ, էնտեղ մի մտահոգող բան կա, ասում
է. եթե փաստաթղթերը ներկայացրել ես եւ ուզում ես լրացումներ անել,
կարգավորել, տրվում է 10-օրյա ժամկետ, եթե չհասցրիր, դուրս ես մնում,
այսինքն՝ դառնում ես ոչ կռվող։
– Կան կուսակցական ջոկատներ, որոնք ԵԿՄ–ի մեջ չեն մտնում, դրանք
ի՞նչ պետք է անեն, կցանկանա՞ն վերագրանցվել։
– Օրենքը պիտի ընդհանուր ազատամարտիկների վրա տարածվի, եւ ոչ մեկն էլ ուրիշ կազմակերպության մեջ չպետք է մտնի, էդ դեպքում, ինչ
է, դաշնակցականներն էլ իրա՞նց համար օրենք հանեն։ Պիտի պետությունն իր վրա վերցնի, իր հոգածության տակ առնի, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից ու որեւէ կազմակերպության մեջ լինելուց։ Անհասկանալի բաներ էլ կան գրված էդ օրինագծի մեջ, «ազատամարտիկ» բառն էլ նշված չի։ Չի կարելի մի կազմակերպության մեջ մտցնել բոլորին, մարդիկ կան, որ չեն ուզում ոչ մի կազմակերպության մեջ էլ մտնել, բայց կռվել են։ Պետությունը պիտի էդ հարցերը կարգավորի։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում