Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ջրաղացին էր ջուր լցնում Իշխան Զաքարյանը

Հունիս 25,2013 10:55

 «Ժամանակ». Քաղաքական շրջանակներում համոզված են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացման ժամանակ բարձրացված աղմուկը քաղաքական հետագա զարգացումների ընդհանուր սցենարի մի մասն է: Պարզապես այս տեսակետից կարծիքները բաժանվում են երկու հիմնական մասի:

Նախ` տեսակետ կա, որ նման քննարկումը նախապես պլանավորված է եղել իշխանության բարձր օղակների, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այս տեսակետի համաձայն` աշնանը նա փորձելու է ներիշխանական կտրուկ փոփոխություններ, պաշտոնանկություններ անել և հիմա դրա համար հող է նախապատրաստում: Նաև` որ ՎՊ-ի բոլոր բացահայտումները հրապարակվել են նրա հետ համաձայնեցնելուց հետո: Իզուր չէ, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր ելույթներում կամ պատասխաններում անընդհատ կրկնում է, թե այս կամ այն հարցը քննարկել է նախագահի հետ:

Նախագահական ընտրություններից հետո իշխանությունը վերանշանակվեց գրեթե նույնությամբ: Մեր երկրում սովորաբար հիմնական պաշտոնանկություններն ու փոփոխությունները տեղի են ունենում նախագահական ընտրություններից հետո: Բայց քանի որ պետական կառավարման ողջ համակարգը՝ նախարարներով, մարզպետներով, քաղաքապետերով ու այլ չինովնիկներով լծված են եղել Ս. Սարգսյանի վերընտրմանը՝ նրան ձայներ ապահովելու գործին, ընտրություններից անմիջապես հետո նրանց պաշտոնանկ անելն այնքան էլ «արդար» չէր լինի: Այդ պաշտոնյաների մեծ մասը խոշոր գումարներ է ծախսել ձայներ ստանալու համար, և դրա շնորհիվ էլ դեռևս շարունակում են պաշտոնավարել: Բացի այդ, իշխանությունները նախապես տեղյակ են եղել, որ Ռուսաստանը թանկացնելու է Հայաստանին մատակարարվող գազը, ավելի շուտ այդ գազը թանկացվել էր դեռևս ամռանը, պարզապես դա գաղտնի էր պահվում, որ ընտրությունների ժամանակ լրացուցիչ դժգոհություն չառաջացներ: Այսինքն` գազի գնի ու դրան հետևող էլեկտրաէներգիայի և մնացած բոլոր ապրանքների և ծառայությունների թանկացումը գոյություն ունեցող դժգոհությունն ու սոցիալական լարվածությունը էլ ավելի պետք է սրվեին, ինչն արդեն նկատելի է: Հասկանալի է նաև, որ այդ լարվածությունն էլ պետք է փորձեին օգտագործել իշխանություններին ընդդիմադիր ուժերը և դժգոհության ալիք բարձրացնելով՝ քաղաքական գործընթացներ սկսեին:

Եվ ահա, իշխանությունները հավանաբար մտածում են, որ այս բոլոր դժգոհություններին ընդառաջ աշնանը խոշոր ու բազմաթիվ պաշտոնանկություններ կանեն, նրանց փոխարեն այլ պաշտոնյաներ կնշանակեն: Այդպիսով իշխանություններն այդ փոփոխություններով կփորձեն դրական սպասումներ առաջացնել հանրության մոտ, որպեսզի իրենց ընդդիմադիրների պլանավորած գործընթացները կարողանան վիժեցնել:

Գոռ Մնացականյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930