Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին 1993թ. առաջինն էր, ով Եվրատեսիլում ելույթ ունեցավ՝ կորսիկերեն երգելով: 20 տարի անց նա կրկին հնարավություն ունի ցույց տալու, թե ինչ հպարտ է իր ծագմամբ (հայրը հայ է, մայրը՝ կորսիկացի): Գրում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը` նշելով, որ Ֆիորին երիտասարդ երգչուհի Աննա Էթչեգոյենի հետ ձայնագրել է «Պաչամամա» երգը (այմարերեն եւ քուեչուա լեզվով՝ «Երկրագնդի մայր»):
Երգը Էթչեգոյենի «Բասկերի ձայներ» վերջին ալբոմից է: Երգիչներն այն կատարել են կորսիկերեն եւ բասկերեն, տեղ-տեղ նաեւ կաստիլերեն:
Բասկյան երաժշտական երանգներով երգի ձայնագրությունը կթողարկվի հունիսի 24-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ