Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կազիմիրով․ «Բաքուն ռազմական գործոնի վրա է հույսը դնում»

Հունիս 24,2013 23:07

1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին՝  նկատեց․ «Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ եռանախագահող երկրների կողմից) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու եւ տեղահանվածների վերադարձի համար: Քանի դեռ հակամարտությունը չի ձերբազատվել գերիշխող ռազմական գործոնից եւ քանի դեռ չի տեղափոխվել բացառապես քաղաքական հարթություն՝ բանակցությունները տեղում դոփելու են: Մինչդեռ հենց Բաքուն է ռազմական գործոնի վրա է հույսը դնում։ Իհարկե, այդկերպ իշխող վերնախավը ներքաղաքական խնդիրներ է լուծում, բայց արգելակում է, այլ ոչ թե արագացնում հակամարտության կարգավորումը»:

 

1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ-ի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930