Այսօր այս մասին գյումրեցի հաշմանդամ մարզիկների հետ հանդիպման ժամանակ թեթեւակի ակնարկեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ քաղաքապետի, հ/կ ներկայացուցիչներից բացի իր մոտ խնդրանքով գալիս են նաեւ կազակները ու հորդորում ընդգրկվել իրենց կազմակերպության մեջ, որպեսզի իրեն հետագայում ատաման դարձնեն: Սակայն, պարոն Բալասանյանի ասելով, ինքը հրաժարվում է նման առաջարկներից:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, երբ իշխանությունները արգելեցին Վարդան Ղուկասյանին իր թեկնածությունը նորից առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այդ նույն կազակները ստորագրահավաք էին կազմակերպել`ի պաշտպանություն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Նույնիսկ Գյումրում լուրեր էր պտտվում այն մասին, որ կազակների պատվավոր ատաման պարոն Ղուկասյանը ռուսաստանցի կազակների միջոցով փորձում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին որպես ծանոթ մեջ գցել, որպեսզի վերջինս Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար, գոնե թույլատրեն թեկնածությունն առաջադրի:
Գյումրու նախկին քաղաքապետի բավականին հարուստ ու երկարածավալ կենսագրականի մեջ ընթերցում ենք, որ նա 2010թ. արժանացել է «Հայ-կազակական բարեկամության համագործակցության միջազգային միավորում» կազմակերպության պատվավոր ատամանի, կազակական զորքերի գեներալ մայորի կոչման:
Մոտ մեկ տարի առաջ Սամվել Բալասանյանի`քաղաքապետի թեկնածու առաջադրվելու փաստից տխրած կազակները այսօր փորձում են իրենց շարքերը ներքաշել արդեն քաղաքապետ դարձած Բալասանյանին, նրա կենսագրականն էլ հարստացնել այդ մի ուշագրավ տողով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ մարդ, ինչ եք ուզում Վարդան Ղուկասյանից?, հետքրքիր է ուր էր Բալասանյանը Գյումրի Պատրուշևի այցի ժամանակ, սովորության համաձայն թռել էր, որ Արթուր Բաղդասարյանի հետ չհանդիպեր ու ճակատագիրը չհիշեր?
Վարդանիկին հանգիստ թողեք, էդ մարդն արդեն դիակ է, էսօր էլ եկեղեցին որ հրդեհ ընկավ, ապացուցեց, որ վրեն էնքան դիակ կա, էնքան մարդու արյուն կա, որ Աստված էդ սրբապիղծ մարդուց բան չի ընդունի
Ճիշտ է արել Բալասանյանը, որ հրաժարվել է, հեմ վարդանիկի նման գեղացի, չտես չի, որ ինչ տիտղոս տան առանց հասկանալու վզին կախի 😀
Չտես չի՞…Փառքդ շատ, Աստված:Լսել եմ, որ գարեջրի գործարանում իր կիսանդրին է կանգնեց ված:Լսել եմ, չեմ տեսել:Խնդրում եմ գյումրեցիներին մի լուր տան:
Ես չեմ հասկանում` ի՞նչ նպատակ է հետապնդում կազակներին, որ ամեն գնով ուզում են, որ Գյումրու քաղաքապետն ատամանի տիտղոս ունենա…
Տո լսեք, ”ուհիներ”, որ Բալասանյանի կողմից վճարված եք քոմենթներ գրելու, չարախնդում եք եկեղեցու հրդեհի պատճառով, թող ձեր տները այրվեն ու ձեր հայրերը հայտնվեն Վարդանի էդ օրվա վիճակում: Աստված Ձեզ թող ների, որ գիտակցված մեղք եք գործում այդ տողերի համար, իսկ ինչ մնում է Բալասանյանի ատամանությանը, ես էլ համաձայն ,որ ճիշտ է արել , որ հրաժարվելէ , իր պեսին կազակություն տալը հանցագործություն է , իր պես քաղաքական արդեն հասկացաք ինչին ու իր բազմագիր ճակատով մարդուն , կազակները չպետք է անգամ մոտենային նման առաջարկով: Կազակները սխալ են արել, իրանց մունդիրի պատիվը չպետք է թույլ տար դրան առաջարկեին: Իսկ Վարդանը, պատվի մարդ է, չտեսնողներին`մի -մի հատ ակնոց: