Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կտա Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ» դահլիճում: Հայտնում է «Բի Բի Սի»-ն՝ նշելով, որ ավելի քան 25 տարի Ազնավուրը ելույթ չի ունեցել Անգլիայում:
Թեեւ նշված չէ համերգի կոնկրետ օրը, բայց ասվում է, որ տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 28-ից:
«Բի Բի Սի»-ն գրում է, որ Ազնավուրն իր հրաժեշտի համերգային շրջագայությունը կատարել է մոտ 10 տարի առաջ, բայց դրանից հետո ավելի քան 100 մեկանգամյա համերգներ է տվել:
Խոսելով Ազնավուրի քաղաքական ակտիվության մասին՝ «Բի Բի Սի»-ն նշում է, որ 2001թ. Ազնավուրն աջակցում էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ