Քիչ առաջ հրդեհ է բռնկվել ու վառվել է Գյումրու Սբ.Ամենափրկիչ կիսանորոգ եկեղեցու գմբեթը: Եվ մինչ դեպքի վայր մեկնած հրշեջ ծառայակիցները փորձում էին հանգցնել կրակը, ու պարզել հրդեհի բռնկման պատճառները, Գյումրիում արդեն իսկ վարկածներ են շրջանառվում:
Ըստ այս պահին տարածված խոսակցությունների, Ամենափրկիչ եկեղեցին վառվում է այն պատճառով, քանի որ Վերահսկիչ պալատը որոշ մտադրություններ ունի ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ միջոցներով է վերանորոգվում այս եկեղեցին:
Հիշեցնենք, որ Ամենափրկչի վերանորոգման բարդ ու պատասխանատու գործը 13 տարի շարունակ ստանձնել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ստեղծելով հիմնադրամ, քաղաքի բոլոր գործարարներին, խանութ, օբյեկտ կառուցելու նպատակով քաղաքապետարանից հողատարածք խնդրողներին ստիպում էր մուծումներ անել այս եկեղեցու վերանորոգման համար: Այժմ, ըստ որոշ տեղեկությունների, ստուգումներ պետք է անցկացվեն պարզելու, թե ուր են գնացել այդ գումարները: Նշենք, որ մինչ այդ էլ հանգուցյալ քաղաքապետ Միքայել Վարդանյանի օրոք որոշ հանգանակություններ կատարվում էին եկեղեցու հաշվին:
Հաջորդ վարկածը, որն առավել շատ շոշափվում է Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցների կողմից, այն է, որ գմբեթն այրելով` փորձում են խաթարել հունիսի 30-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի էր ունենալու Վարդանանց հրապարակում: Շատերն էլ պնդում են, որ եկեղեցու գմբեթը հրդեհվել է շինարարության ընթացքում կատարվող զոդման աշխատանքների պատճառով:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահան Թումասյանի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սա դադրած է բնականոն երկիր ըլլալէ`բոլոր վարկածներն ալ կրնան ճիշդ ըլլալ` երբ մարդ իրաւունք կը կարծէ ունենալ ձախ-աջ անմեղ անձեր սպաննելու-խաչակնքելով երեսը սատանայական ոճիրներ կատարելու ինչու գմփէթի մը կրակ պիտի չտայ երբ տարիներով հազարաւոր սիրտեր վառած է ։ Մեղքացէք այս ժողովուրդին ամէն կողմէ զարնուած գոնէ մեր ձեռքով չի կոտորենք։
Անամոթ եք , ոնց որ մտքներիցդ չանցավ շին.աշախատանքների պատճառով բռնկված հրդեհը, ու անցավ էդ գոյություն չունեցող ու չշրջանառբվող բամբասանքի տարածումը:
Նախ էդ ձեր լուրը արդեն հին է , հրդեհը մարված է, հետո էլ ՝փոխանակ նկարագրեք , թե ինչ թշվառ վիճակում է Շիրակի մարզի փրկարարական ծառայությունը, ու ծակած շլանգներով ոնց են մարում կրակը ու դաժե պաժարնիկ չունեն, որովհետև մարդ չի գա աշախատանքի ընդունվելու, համաքաղային դժբախտ դեպքը, բոչկա գլորելու համար եք օգտագործում:Մարդ եղեք գոնե քիչմ:Չեմ հասկանում , թե իսքյալի վառելը Վերահսկիչի հետ ինչ կապ ունի? թե կարող եք ինձ էդ տրամաբանական կապը բացատրեք, ես իմ մի ամսվա աշխատավարձը տալու եմ Ամեափրկչի վերականգնամանը, վատ է ? թող բոլորը այդպես անեն ու օգնեն վերականգնողին:Ամեն մի շինարարության վրա նման բաներ կլինեն:
նախ վոնց պատահեց,որ անկողնային հիվանդ բեսպռեդել վարդանիկը հայտնվեց շինհրապարակում?դատարան գնալուց հիվանդ է,բայց դերասանություն անելուց տուտ կակ տուտ:վարկածները հետաքրքիր էին ու ոչ հեռու իրականությունից եթե մարդ գիտի թե վարդանիկը փողի համար ինչերի է ընդունակ:այն որ այդ եկեղեցին ամբողջ քաղաքն է վերակառուցում,բայց չգիտես որտեղից մենակ հիշատակվում է վարդանիկը իրա նառկոշ ախպերներով…ամոթը դուք արեք…այն որ գալու ստուգելու էին ՝դա փաստ է:աղջիկ ջան քո նշած իսկյալեն վառում են ու մի քանի միլլիոնի վնաս ցույց տալիս…մոռացել էս ոնց էիք լափում?Ծառուկյանը գոնե իր փողերով է եկեղեցի կառուցում,իսկ սա????????????????????????
դու մեր շենքում չես ապրում Լ-թ:ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
Կը թուի թէ ձեր յիշողութիւնը շատ կարճ է՜ ուր տեսնուած է որ ժողովուրդին ծառայելու սահմանուած քաղաքապետ մը տարիներով սանձարձակ վերաբերմունք ցոյց տայ եւ կասկած չարթնցնէ որ այդ մէկն ալ իր գործը չըլլայ` վստահաբար տիկին խաթունի մը գործը չէ ։
Ուզում ես հիշեցնեմ թե ինչերի է ընդունակ Քաղաքապետարան ՍՊԸ-ի տերը իրա հանցանքները պարտակելու համար?լավ է բաղտներս բերեց առանց դիակի պրծանք:հեղինակը մի քիչ լավ չգիտի որ ստուգումներ եղել են ու խայտառակ փաստեր են գրանցվել Ամենափրկչի հիմնադրամների հետ(4 հաշվեհամար կա)ու թե ինչ միլլիարդավոր դրամներ են լափվել:այ ախճճճճճճճճճճճճճճճճճճի հերիք է հերիքքքքքքքքքքքք…..միակ գրագետն ես դրանց միջից ու մեկից վառվում ես:
Ուրիշի փողերով էր սարքում ու Աստված վերջապես հասկացրեց,որ չի ընդունում նրա արարոները:բայց անմեղսունակը իսկիալլի վրա լռիվ վերջն էր:տեսնես Սեռժը ինչու դրան վաստակավոր Ծաղրածուի դերը չի տալիս որ?ահագին իրեն ու շատերին ուրախացնում է:վաղը կամ մի քանի օր հետո նրա մամուլի ծառայությունը կհրապարակի մի քանի միլլիոն դրամ վնասի մասին լուրը…..
Լսեք, այ խաժամուժ, ստուգումներ անցկացվել են ու կանցկացվեն Գյումրիի գարեջրի գործարանում,,իսկ Վարդանին մի կպեք, դուք փոքր եք: Չարացած ու առաքինություններից հեռու մարդիկ, ինչքան եք ստացել, որ Վարդանին սևացնեք? վերևում Աստված կա, պատժվելու եք, ամեն մեկդ ձեր ու ձեր ընտանիքի մասին մտածեք, ձեր քայլերի ու ձեր ընկերների ընկերուհիների մասին, որ հարձակվում են ձե վրա աշխատավայրում: Վարդանի չափ քարմ ընկնի վրեքդ:
Ափսոս բարեկամ որ այդքան սարսափած ես ձեր Վարդանիկէն Ով է եղեր այս Վարդանը որուն կարելի չէ կպչիլ` իրեն սահմանուած անկիւնն ալ ի վերջոյ երկու մեթր տարածութիւն է հողին տակ
նման երկրի բոլոր մահկանացուներու ։Մամիկոնեան պէտք էր ըլլալ որ անմահ մնար եւ դարեր վերջ յիշէինք ու սիրէինք զինք“`