Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ծրագրեր չունի

Հունիս 24,2013 20:13

Ընդդիմությունն այս տարի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ծրագրեր չունի: «Որեւէ մեկը որեւէ մեկի համար ոչ պայքարելու է, ոչ էլ շագանակներ է կրակից հանելու։ Դա կախված է ժողովրդից»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «A1+»-ին:

«Ժառանգությունն» իշխանափոխության վատ փորձ ունի՝ ինքն ուզում էր դա փետրվարին անել, ընդդիմությունը հարձակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման վրա։ Հիմա «Ժառանգությունը» չի մտածում իշխանափոխության շարժում առաջնորդելու մասին. «Առաջնորդությունն ով ուզում է՝ թող վերցնի»։

Հիմա «Ժառանգությունը» պատրաստվում է քաղաքական ամռանը, այն կանցկացնի բացառապես մարզային հանդիպումների մեջ՝ հասկանալու, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Հայ Ազգային Կոնգրեսն ամառը կնվիրի տարածքային կազմակերպությունների զարգացմանն ու նոր համակիրների ներգրավմանը, պետք է աշնանը նախապատրաստվել։

 

Մանրամասները՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Որևհետև ընդիմությունը,՝ ընդիմություն չի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930