Առաջիկայում Լոռու մարզում կստեղծվի տուրիզմի կենտրոն, գյուղատնտեսության զարգացման շրջանակներում զարկ կտրվի անասնաբուծության, մասնավորապես՝ ոչխարաբուծության զարգացմանը:
Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը:
Ծրագրերը հնարավոր են դարձել օրերս ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակության՝ պաշտոնական այցով Ֆրանսիայի Պրովանս երկրամաս այցի արդյունքում:
«Մենք նաեւ կարեւոր հանդիպում ունեցանք Պրովանաս երկրամասի արհեստների եւ արհեստավորների պալատի նախագահ պարոն Բանդանոյի հետ: Մենք ստեղծել ենք Սպիտակում նույնատիպ պալատ, եւ նպատակ ունենք խթնանել արհեստների եւ արհեստավորների գործունեությունը»,-ասաց Լեւոն Ասլանյանը:
Կարդացեք նաև
Բացի այդ`աշխատանքներ են իրականացվելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ:
«Մենք ուզում ենք զարկ տալ նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, խնդիրներ լուծվեցին միկրոկրեդիտների տրամադրման, ամբոջ գործընթացի ուղղությամբ»:
Ըստ Լեւոն Ասլանյանի`այս ծրագրերը միանշանակ կնպաստեն մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: «Այդ ամենը հենց բխում է մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի դրույթներից»,-եզրափակում է Լոռու մարզպետի խորհրդականը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ