Ջերմուկում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարը:
Երեկ` պայքարի ավարտից մեկ տուր առաջ, հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանն արդեն ապահովել էր հաղթողի կոչումը (Aravot.am-ն այդ մասին տեղեկացրել է): Բաց էր մնում մրցանակային հաջորդ երկու տեղերի հարցը:
Միանգամից ինը շախմատիստներ, որոնցի յոթը ներկայացնում էին Հայաստանը, հավասար միավորներով պայքարում էին առաջատարների եռյակում տեղ զբաղեցնելու համար: Ի վերջո, երկրորդ եւ երրորդ տեղերը 6,5-ական միավորով զբաղեցրին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը (նկար 1) եւ Հովհաննես Գաբուզյանը (նկար 2):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ