Ընդամենը 13 օր և Վարդավառի տոնը կվերափոխվի իսկական փառատոնի: Նախաձեռնության հեղինակները «ՄԱՐՕԳ» մարքեթինգ ընկերությունն և դիզայներ Արա Ասլանյանն են: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են հետաքրքիր խաղեր ու մրցույթներ, ինչպես նաեւ՝ լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, որի մասնակիցները որոշակի գումար կնվիրաբերեն: Հավաքված գումարը «Վորլդ Վիժն» Հայաստան բարեգործական կազմակերպության օգնությամբ կուղղվի թիրախ գյուղում ջրամատակարարման խնդրի լուծմանը:
Դիզայներ Արա Ասլանյանը emporium.am-ի հետ հարցազրույցում ասել է. « Եթե նախորդ տարիներին միայն ֆոտոշարքով էինք նշում, ապա այս տարի փորձելու ենք մեծացնել մասշտաբը ու դարձնել փառատոնի նման մի բան: Զգալի փոփոխություններ են լինելու, ինչպես ասեցի՝ ավելի փառատոնային մոտեցում ենք ունենալու, կավելանա ֆոտոսեսիաների թիվը, այսինքն՝ մեկ սեսիայի փոխարեն կլինեն մի քանիսը, տարբեր սյուժեներով, կավելանան նաև լրացուցիչ միջոցառումներ, խաղեր, ներկայացումներ և այլն»,- ասում է դիզայները:
«Վարդավառ 2013» փառատոնի Նախապատրաստական աշխատանքները արդեն մեկնարկել են, հիշեցնենք, որ փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին՝ Սիրահարների այգում:
Օվսաննա Սիմոնյան