Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնագնահատականը պիտի լինի փոփոխվող». Մեկնաբանում է հոգեբանը

Հունիս 24,2013 18:27

«Եթե ես չեմ շպարվում, գեղեցիկ ու կոկիկ չեմ հագնվում, ինձ մոտ անվստահություն է տիրում: Ինձ թվում է՝ մյուսներն ինձնից որևէ առավելություն ունեն: Այդ իսկ պատճառով քննությունների ընթացքում միշտ հաճախում եմ գեղեցկության սրահ, որպեսզի ինձ լիարժեք զգամ, որ հանկարծ գրավորներս կամ հատկապես բանավորներս չտուժեն»,-խոստովանում է 20-ամյա Սոնան:
Սա խոսում է անձի ինքնագնահատականի մասին, որն անընդհատ փոփոխվում է: Ըստ հոգեբան Աննա Վարդանյանի՝ կանանց դեպքում ցածր ինքնագնահատականը հիմնականում պայմանավորված է արտաքինի և կարիերայի հետ կապված խնդիրների հետ: Ամենատարածված արտահայտություններից են «Ես գեղեցիկ չեմ», «Տեսքս վատն է», «Ես հիմար եմ» և այլն:
Տիկին Վարդանյանի խոսքով՝ ինքնագնահատականի վրա կարող են ազդել աշխատանքային խնդիրները, ամուսնալուծությունները, անպատասխան սերը և այլն: Վերջինիս վերաբերյալ հոգեբանն ասում է . «Դա այն պատճառով է, որ շատերին թվում է՝ արժանի չեն երջանիկ սիրո: Նրանք սովորաբար խուսափում են հարաբերություններից, երբեմն հենց այդպիսի մարդիկ էլ մեխանիկորեն ընտրում են այնպիսի մեկին, ով անհասանելի է… Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ սիրային հարաբերություններում հաճախ աչքի են ընկնում են իրենց զսպվածությամբ ու սառնությամբ»:
Աննա Վարդանյանը մեջբերում է ամերիկացի հոգեբան Ռոջերսի խոսքը, ով «ես» -ի ձևավորման մեջ կարևորում էր անձի ինքնագնահատականը. դրանում արտահայտվում են անձի ինքնությունն ու էությունը: Ռոջերսը պնդում էր՝ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև փոփոխվող՝ կապված ստեղծված իրավիճակից: Ռոջերսը կարևորում էր ներկայի դերը: Ըստ նրա՝ մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայով, գիտակցեն և գնահատեն իրենց կյանքի ամեն րոպն և միայն այդ դեպքում լիարժեքորեն կապրեն ու կկարողանան խոսել անձի լրիվ իրականցման կամ անձի լրիվ ֆունկցիոնավորման մասին: «Մարդիկ սովորաբար իրենց ողջ հույսերն ու երազները կապում են ապագայի հետ, բայց չպետք է անտեսել ներկան, մարդիկ պիտի գիտակցեն նաև իրականության և անիրականության տարբերությունը, որը հաճախ դառնում է ցածր ինքնագնահատականի պատճառ»,-ասում է Աննա Վարդանյանը: Ըստ նրա՝ տղամարդկանց դեպքում ցածր իննագնահատականը կարող է կապված լինել աշխատանքային խնդիրների կամ աղջիկների հետ ծանոթանալու խնդրի հետ. «Կարող է զարմանալի թվալ, բայց հաճախ հենց դրանք՝ ցածր աշխատավարձը, սեփական ավտոմեքենա չունենալը, կամ արտաքինի հետ կապված խնդիրները դառնում են ցածր ինքնագնահատականի պատճառ, որոնք էլ խանգարում են կանանց հետ լուրջ հարաբերություններ սկսելուն »:
Աննա Վարդանյանի խոսքով՝ բարձր ինքնագնահատական ունենալու համար պետք է խստորեն չքննադատել ինքներդ Ձեզ, չդառնալ մելանխոլիկ՝ ամեն ինչում մեղադրելով Ձեզ, «չապրել ուրիշի կյանքով»՝ ստվերում թողնելով իրականությունը. «Եթե օրինակ՝ միջին դասի կինն իրեն համեմատում է շատ հարուստ մի կնոջ հետ, ով ամեն օր ընթրում է ռեստորաններում, հագնում է բրենդային զգեստներ, հնարավոր է ՝ նրա ինքնագնահատականն ընկնի: Հարկավոր է ռեալ դատել, Դուք Ձեր հնարավորությունների սահմաններոմ Ձեզ համար արեք ամենալավը»,-ասում է հոգեբանը: Նա նաև հավելում է՝ մարդիկ բարձր ինքնագնահատական կարող են ապահովել հետևյալ ձևով. «Հաճախ նայե՛ք հայելու մեջ, ժտացե՛ք, սիրե՛ք Ձեր անձը, մի՛ վախեցեք սխալվելուց, ոչինչ եթե ինչ-որ բան ճիշտ չանեք, պետք չէ պատմություն սարքել, մի՛ թերագնահատեք Ձեզ, կարևորը՝ հավատացեք Ձեր ուժերին»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930