Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում զինվորական ռազմաբազա ունեցող ռուսները բնական են համարում Ադրբեջանին զենք վաճառելը (ֆոտոշարք)

Հունիս 24,2013 17:31
PrevPhoto
NextPhoto

Այսօր պաշտոնական այցով Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ Գյումրի էր ժամանել նրա ռուս կոլեգան` ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրանք հյուրընկալվեցին հայ-ռուսական հարաբերությունները խորհրդանշող Պատվո բլուրում, որտեղ ծաղկեպսակներ դրեցին ռուս զինվորների գերեզմաններին, մտան ռուսական Պլպլան ժամ` աղոթեցին:

Լրագրողները ռուս պաշտոնյայից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Գյումրիում 102-րդ ռազմաբազա տեղադրած, Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը միաժամանակ զենք վաճառում Ադրբեջանին: «Դուք գիտեք, Ռուսաստանը առևտրային հարաբերությունների մեջ է բոլոր երկրների հետ, և յուրաքանչյուր երկիրը, որը ուզում է գնել, հնարավորություն ունի ըստ օրենքի ձեռք բերել զենք Ռուսաստանից»,- այսպիսի պատասխան տվեց ռուս պաշտոնյան:

Նա, ժամանակակից համարելով ռուսական ռազմաբազան Գյումրիում և շեշտելով, որ ռուս զինծառայողները հրաշալի են իրենց զգում Հայաստանում, միաժամանակ ասաց, որ քանի դեռ ռուսները զինծառայության մեջ են Հայաստանում, նրանք երաշխիքն են , որպեսզի բացասական երևույթներ տեղի չունենան Հայաստանի տարածքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930