Այսօր՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման օրը, Վեհաժողովը որոշում կայացրեց հրատապ քննարկել զանգվածային բողոքի ցույցերի, հավաքների, մամուլի ու խոսքի ազատության հարցերը, համացանցի գաղտնիության և պետության միջամտությանն առնչվող հարցը:
Ամառային նստաշրջանի առաջին օրը քննարկվեցին նաև Իրանում կրոնական հալածանքներին, Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակին վերաբերող հարցեր:
Քննարկվեց նաև Բյուրոյի զեկույցը , որտեղ հատուկ տողով շնորհակալություն է հայտնվում Հայաստանի կառավարությանը՝ Վեհաժողովի պալատին պատուհանների ապակիների նվիրաբերության համար:
Տեղեկացնենք նաև, որ ԵԽ Նախարարների կոմիտեն նախագահում է Հայաստանը: Այսօր ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ Նախարարների խորհրդի նախագահող Էդվարդ Նալբանդյանը, ինչին կհաջորդի հարցուպատասխանը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ