Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դինո գոլդում» ստուգումնե՞ր են անցկացվել

Հունիս 24,2013 16:08

Մեր աղբյուրների համաձայն՝ այս ամսվա սկզբներին ՀՀ հարկային պետական ծառայության աշխատակիցները այցելել էին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերություն (ներկայումս «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ) եւ կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերել են ֆինանսական խախտումներ:

«Որոշակի չճշտված տվյալներ կան, որ 15 մլն դոլարի խախտում են արձանագրել պետական մարմինները եւ ընկերությունը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել 5 մլն դոլարը վճարելու, իսկ մյուս 10 մլն դոլարը՝ ոչ, սակայն համապատասխան կառույցի ներկայացուցիչները պնդում են վճարել ամբողջ գումարը: Հայաստան ժամանած ընկերության սեփականատերերը առաջիկա օրերին մտադիր են բանակցություններ վարելու այդ նպատակով»,-փոխանցում են մեր աղբյուրները:

Փորձեցինք ընկերությունից ճշտել մեզ հասած տեղեկատվությունը եւ պարզաբանում ստանալ: «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ից հերքեցին տեղեկատվությունը՝ նշելով, որ տվյալ կառույցից ստուգումներ չեն եղել, հետեւաբար խախտումներ եւ որեւէ տեսակի ակտեր չեն արձանագրվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Քրստափոր says:

    այս հոդվածի մէջ մի բառ բաց էիք թողել
    …>>փոխանցում են մեր (սուտ) աղբյուրները: << մեր ճիշտ աղբյուրների համաձայն:

    Քրիստափոր

  2. Հրաչ Ճապրայեան says:

    Ահավասիկ եւս մեկ անհիմն հոդված:
    Իմ իսկ կարավարած հիմնարկին 15 միլիոն դոլար խախտում են արձանագրել, եւ ես տեղյակ չեմ, եւ իմ սեփականատերը այստեղ է, եւ ես տեղյակ չեմ.
    Մերի ջան, դու արդեն ավելի հմուտ աղբյուրներ պետք է ճարես:

  3. INFO KAPAN says:

    Պատասխան Քրիստափորին`

    որն է սուտ, որ ստուգողները ընկերության մուտքում չսպասելով Ձեր անվտանգության աշխատակցի տեղեկացմանը Ձեզ ոտքով բացեցին անցման արգելակող սարքը դռան առաջ (տուռնիկետ) և մտան ընկերության վարչական շենք:
    Որն է սուտ, որ ստուգողները իրենց հետ տարան կոմպյուտորների պրոցեսրներ և ընկերության 3 տարվա ֆինանսական փաստաթղթեր:

    Պատասխան Հրաչին`

    Ձեր ընկերությունում էին 8 մարդ 1 կին և 7 տղամարդ Ձեր մայր ընկերության ֆինանսիստ Մուհամեդի գլխավորությամբ: Նրանք գնացին Երևան:Իսկ ինչի համար են եկել Հայաստան ֆինանսական գծով մասնագետներ մենք էլ Դուք էլ լավ գիտենք:Իսկ ինչի համար են եկել Հայաստան ֆինանսական գծով մասնագետներ մենք էլ Դուք էլ լավ գիտենք: Վաղը Հայաստան է գալիս Դեյվիդը, ով աշխատում է Ռիկի տեղը, իսկ Ռիկը աշխատում է Ջոնաթանի տեղը:

    Իսկ հիմա աղբյուրները կասկածանքի տեղիք տալիս են թե ոչ?

  4. Հրաչ Ճապրայեան says:

    Պատասխան Info Kapan-ին

    Դու քեզ շատ տեղեկացված մի կարծի,
    Նույն ինքը Մուհամեդը ամեն տարի նույն ամսաթվին գալիս է Հայաստան, մեր հիմնարկի ապահովագրման համար,եթէ լավ տեղեկացված են աղբյուրներդ, այս մեկը պիտի գիտնային: Նույն մասնտգետները, ամեն տարի Հունիսին, Մուհամեդի հետ, գալիս են Հայաստան, մեր ապահովագրման գննություններ անելու,եթէ լավ տեղեկացված են աղբյուրներդ, այս մեկն ալ պիտի գիտնային , սրանք միջազգային մասնագետներ են;
    Նույն ինքը Դեյվիդը, ամեն 2 ամիս գալիս է Հայաստան, եւ ան սեփականատեր չէ; եթէ լավ տեղեկացված են աղբյուրներդ, այս մեկն ալ պիտի գիտնային;
    Իսկ ձեր աղբյուները ինչ են ասում 15 միլիոնի մասին՞;
    Ուրեմն աղբյուրները հաստատ կասկածանքի տեղ տալիս են հարգելի Info Kapan.
    Երբեք մի կարծեր որ դուն ավելի տեղեկացված ես Գլխավոր տնօրենից;

  5. Քրիստափոր says:

    նախ եւ առաջ չգիտեմ ոնց դիմեմ ձեզ, (պարոն, Օրիորդ, տղայ, տիկին) ինչ էակ էք որ դաքնվել էք INFO KAPAN անվան տակ: ինքնին առթեն ցույց էք տալիս որ վախկոտին մեկն էք, եթէ դուք ձեր ինքնությունը իսկ չեք կառողանում «Ճիշտ» աղբյուրներից հայտնաբերել…ինչեւէ թէեւ ես չեմ սիրում վախկոտների հետ զրուցեմ բայց վերեվում գրված իմ բաժնի մասի պատասխան տամ: Սուտը էնա որ 15 միլիոն տոլլարի խախտումներ են արձանագրվել, նման բան տակավին չի որոշվել, երեվի դուք ցանկանում եք որ լինի անուղակի առաջարկում էք քննիչներին: ճշտեմ որ ստուգողները տուռնիկետով չանցան այլ ինքնշարժի կետով մտան: իսկ հետո բոլոր անոնք որոնք առնչված էին այցելել տեղամասեր շատ կանունավոր ձեւով անվտանգության ընթացակարգերը անցան: ստուգողները իրենց ինչ որ պահանչված էր խնդրեցին ու տարան: իրենք համակարգիչի կարիգ չունեին կամ մեր համակարգիչը ավելի լավը չէր որ տարան, այլ ժամանակը չհերիքելու պատճառով:

  6. INFO KAPAN says:

    Պատասխան Հրաչին՝

    Այդ ընկերությունում շատ մարդիկ ունեն տեղեկատվություն ոչ միայն գլխավոր տնօրենը:

    Դեյվիդը սեփականատերերից մեկն է ինչպես դուք, որովհետև նա էլ ունի բաժնետոմս ինչպես դուք:

    Մեր արխիվներում չգտանք Մուհամեդի այցելության ժամանակացույց, որտեղ նա և իր թիմը Կապանում մնային 1 օր և գնային Երևան ու մնային և աշխատեյին այնտեղ:

    Ձեզ հետաքրքրում է 15 միլիոնի հարցը, ասեմ, որ մոտ ապագայում ցույց կտա մեր աղբյուրներն են ճիշտ թե Դուք: Լավ է Քրիստափորը չի ժխտում ստուգողների այցի մասին մեր աղբյուրների տեղեկատվությունը, իսկ Դուք թաքցնում էք այդ փաստը հանրությունից: Իսկ մեր երկրում ստուգողները, որ գալիս են մի ընկերություն դատարկ հետ չեն վերադառնում:

    Պատասխան Քրիստափորին՝

    Ճարպիկ լեզու ունես Քրիստափոր, բա էլ ինչ աղբյուր, որ բացահայտի իրեն:

    Իսկ եթե Դուք չեք սիրում վախկոտների հետ զրուցել ուրեմն Դուք ձեզ էլ մի սիրեք, որովհետև անցած տարի Դուք վախեցաք պատասխանել Սասուն Հայրապետյանին և դա բոլորը գիտեն թե նա ինչ դրեց Ձեր գլխին, բա չվախենայիք պատասխանեիք: Այնպես, որ շատերն են եկել ու գնացել, իսկ մացողը մնացել է:
    Ողջունելի է, որ Դուք անկեղծ եղաք և անկախ Ձեր տնօրենի-ընկերոջ հայտարարությունից հաստատեցիք այն փաստը, որ պետական մարմինը սուգել են ընկերությանը և իրենց հետ տարել են այն ինչ, որ նշված է մեր աղբյուրների տեղեկատվության մեջ:

    Կսպասենք նոր տեղեկատվության

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930