Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում են նորամուծություններ դեղագործների համար

Հունիս 24,2013 15:59
Gaa

«Եկել եմ Հայաստան՝ մասնակցելու կլոր սեղանի քննարկմանը: Համագործակցելու միտումներ կան, հուսանք , որ կզարգանա կապը տեղի ուսանողների հետ: Փորձն արդեն ցույց է տվել, որ կան խելացի անձինք, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ»,- Գիտությունների ազգային ակադեմիայի և Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Գիտության և ինովացիոն կենտրոնի՝ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ քննարկման ընթացքում ասաց Լոնդոնի Կայսերական քոլեջի քիմիական ճարտարագիտության բաժնի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը:

Նա որպես Հայաստանից Մոսկվա մեկնած լավագույն ուսանողներից, այժմ նաեւ մասնագետ, նշեց Գարիկ Մարտիրոսյանին:

Պրոֆեսորն ուսումնասիրում է դեղագործություն եւ այժմ ունի առաջարկ՝ նորամուծություններ, որոշ դեղերի համար: Ուրախ է, որ աշխատանքներն իրականացնելու է Տիգրան Կուրտիկյանի հետ:

ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մոլեկուլի կառույցի ուսումնասիրությունների կենտրոնի Օպտիկական սպեկտրոսկոպիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Տիգրան Կուրտիկյանն էլ հայտնեց, որ համագործակցությունն իրատեսական է: «Մենք այսօր էլ ունենալով շատ լավ սարքավորումներ՝ դեղերի անալիզները կատարում ենք շատ բարձր մակարդակով: Շատ կազմակերպություններ մեզ դիմում են, եւ մենք սպասարկում ենք: Սերգեյն ավելի շատ զարգացրել է տեսական ուղղությունը, եւ դա էլ մենք երեւի կարող ենք հետագայում օգտագործել»,- նշեց նա:

Ինչպես ասաց՝ գիտական առումով իրենց գործարանը վերջին տասնամյակում արժեքավոր արդյունքներ է տվել, իրենք էլ իրենց լուման են ներդնում, որը մասնակիորեն կապված է նաեւ դեղագործության հետ: «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ազոտի օքսիդի գեներացվող աղբյուրները կարող են օգտագործվել բժշկության մեջ», -հայտնեց Տիգրան Կուրտիկյանը:

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին հարցեր նաեւ տիեզերքի, ջրային ռեսուրսների, սննդի եւ կլիմայի փոփոխության ոլորտներից:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930