Այսօր` հունիսի 24 –ին «Վարկած» մամուլի ակումբի հյուրն էր «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյանը, որը մասնագիտությամբ արևելագետ, հանրային կառավարիչ է:
Հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը նշեց, որ «Քաղաքական սերնդափոխության» շարժման ստեղծման հիմնական շարժառիթն այն է, որ համախմբեն մրցունակ երիտասարդներին, ովքեր ցանկանում են մտնել քաղաքականություն, ու իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում. «Համախմբել այն երիտասարդներին, ովքեր չեն ուզում լքել իրենց երկիրը»,-նշեց Անի Հովհաննիսյանը:
«Շարժումը նոր է ստեղծվել, մոտ երկու ամիս առաջ, բայց նկատվում է բավականին ակտիվություն երիտասարդների կողմից,-նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հիմնական նպատակն է երիտասարդներին ներգրավել պետական ոլորտ: Շարժմանը կարող են մասնակցել կուսակցական և ոչ կուսակցական, անկախ մտածելակերպից՝ այս կամ այն հարցի շուրջ մտածող երիտասարդներ: Բանախոսն ասում է , որ շարժումը ունի 18 ոլորտային խումբ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ղեկավարը, իսկ խումբը բաղկացած է ամենաքիչը 30 հոգուց:
Կարդացեք նաև
Հայաստանյան քաղաքականության մասին բանախոսը ունի իր դիրքորոշումը. «Ընդդիմությունը ձևական բնույթ է կրում: Ունենք իշխանություն, որը չունի այլընտրանք»:
Իսկ շարժումն իր մասին կխոսի սեմինարների, քննարկումների , ասուլիսների միջոցով: Շարժման երիտասարդները ցանկանում են ստեղծել ժողովրդավարություն ոչ թե Եվրոպայի, այլ Հայաստանի համար:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ