Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը չառարկեց, որ ամբաստանյալների կալանքը փոխվի

Հունիս 24,2013 15:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց տուժող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի միջնորդությունը, որով խնդրում էր հրավիրել դատարան Ռուսաստանի քաղաքացիներ Էդուարդ եւ Ալեքսանդր Աբրահամյաններին, որոնք նաեւ կհայտնեն, թե մինչ իր նկատմամբ մահափորձը Ռուսաստանից ինչու են 100 հազար դոլար փոխանցել Վարդան Սեդրակյանին:

Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ միջնորդությամբ, այն է՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար: Նա ասաց, որ որեւէ ապացույցով չի հիմնավորվում Սեդրակյանի մասնակցությունը մահափորձին եւ անհրաժեշտություն չկա Սեդրակյանին կալանքի տակ պահելու համար: Նա ասաց, որ Սեդրակյանն ունի զգալի անշարժ եւ շարժական գույք, չի փախչի, քանի որ վախենալու բան չունի եւ դատարանին տրամադրեց քրեակատարողական հիմնարկների բուժվարչության պատասխանատու Ալեքսանդր Սարկիսովի գրությունը, համաձայն որի՝ Վարդան Սեդրակյանը տառապում է խրոնիկական հեպատիտ հիվանդությամբ:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանն ասաց, որ մշտապես դեմ է եղել առհասարակ նախնական կալանքին եւ ասաց, որ չի առարկի, եթե ամբաստանյալների՝ «էն երկուսի» (նկատի ուներ Խաչիկ Պողոսյանին եւ Սամվել Հարությունյանին) կալանքը փոխվի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930