Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց Facebook-ի մի խումբ օգտատերեր բողոքի ակցիա էին նախատեսել` ի պաշտպանություն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի: Օգտատերերը պահանջում էին Ռ. Հայրապետյանի հրաժարականը` նրան մեղադրելով ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի առաջընթացին խոչընդոտելու մեջ:
«Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Նրա անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ «Լիվերպուլ»: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ…»,- տարածել էին ակտիվիստներն իրենց հաղորդագրության մեջ:
Ամենայն հավանականությամբ, ակտիվիստների ակցիան տեղի չունենալու պատճառը նախօրեին Հ. Մխիթարյանի Facebook-ի գրառումն էր , որով նա իր կարիերայի համար մտահոգվողներին հանդարտվելու կոչ էր անում`նշելով, որ իր հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ շատ լավ են, որ վերջինս մշտապես աջակցել է իր կարիերայի զարգացմանն ու եվրոպական լավ ակումբներում հանդես գալուն:
Իսկ այսօրվա չկայացած ակցիային մասնակցեցին լրագրողներն ու ոստիկանները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ