Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բարձրագույն կրթության համակարգը քննարկվել է ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ

Հունիս 24,2013 14:00
EAHK

Այսօր Երևանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ մեկնարկած սեմինար-քննարկման թեմաներից են՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները և վերջին զարգացումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ուսանողների մասնակցությունը և կրթության որակի ապահովումը:

Երկօրյա սեմինարին, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, մասնակցում են ներկայացուցիչներ՝ համալսարանների կառավարման մարմիններից, ուսանողական կառույցներից, պետական և հասարակական կազմակերպություններից:

«Կրթության և անվտանգության միջև գոյություն ունի ամուր կապ, քանի որ կրթությունը հիմք է հանդիսանում մարդու համար իրագործելու իր իրավունքը՝ լինելու տեղեկացված և ակտիվ քաղաքացի: Բարձրագույն կրթության հաստատությունները անսպառ աղբյուր են թե՛ այսօրվա և թե՛ վաղվա նորարարական առաջնորդների և գաղափարների համար», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնը: «Քանի որ ԵԱՀԿ-ն խրախուսում է երիտասարդության մասնակցությունը, այսօրվա միջոցառման նպատակն է խթանել բարձրագույն կրթության համակարգը՝ դարձնելով այն ավելի ընդգրկուն, ավելի հաշվետու և պատասխանատու:»

Քննարկումը վարում էր ԵԱՀԿ գրասենյակի կողմից հրավիրված Մալթայի համալսարանից միջազգային փորձագետ Անժել Ատարդ Չեթկուտին, ով նաև կիսեց իր տեսակետները խնդիրների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի տեսանկյունից:

«Այս համաժողովի անցկացման ժամանակը հատկապես կարևոր է, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ներկայումս ստանձնել է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Բոլոնիայի հետագա աշխատանքների խմբի քարտուղարության նախագահությունը, դրանով իսկ կարևորելով ազգային համադաշնեցումը Հայաստանում և Եվրոպայում բարձրագույն կրթության զարգացման ուղղությամբ», նշեց նա:

Ակնկալվում է, որ մասնակիցները հանդես կգան հետագա գործողությունների համար կոնկրետ առաջարկություններով ՝ բարձրացրած խնդիրները լուծելու նպատակով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010թ. ստորագրել են հուշագիր, որտեղ նախանշվել են համագործակցության ոլորտները, այդ թվում համալսարաններում թափանցիկության խթանումը՝ նպաստելու բարձրագույն կրթության որակի հետագա բարելավմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930