Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր

Հունիս 24,2013 14:53

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 և 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 218, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում՝ 110 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, մնացածն ընթացքի մեջ է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին, ընդգծել է, որ ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները տեսնում են արագ և օպերատիվ լուծումներ իրենց կողմից բարձրացվող հարցերին.
<<Մեր քաղաքացիների շրջանում դրական արձագանքն ակնհայտ է: Զգացվում է նաև բնակչության վստահությունը վարչական շրջանների և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ: Սա բնակիչների հետ հետադարձ կապն ամրապնդելու կարևոր քայլ էր: Մենք պետք է շարունակենք աշխատանքն այն առավել արդյունավետ դարձնելու համար>>,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ավարտական քննությունների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ օրենքով սահմանված կարգով և առանց որևէ խոչընդոտի կազմակերպվել ու ավարտվել են պետական ավարտական և փոխադրական քննությունները: Այժմ ընթացքի մեջ է վկայականների բաշխման գործընթացը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթևեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:
Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում ևս օրինակը կիրառելու և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:
Սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին շարունակաբար ցուցաբերվող աջակցության վերաբերյալ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար-հունիս ամիսների ընթացքում տարատեսակ աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ցուցաբերվող աջակցությունը և մշտական ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի հետ կապված հարցերը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հաջողությամբ մեկնարկել է <<Ավելի մաքուր Երևան>> կարգախոսով ծրագիրը, որի շրջանակում պետական կառույցների ու նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Հրազդանի կիրճի տարածքում:
Մայրաքաղաքում շարունակվում են էլեկտրամատակարարման ենթակայանների և գազաբաշխիչ կետերի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես, իրականացվում են մաքրման, նորոգման և ներկման աշխատանքներ:
Վարչական շրջաններում բակային ճամբարների կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասով` երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գործելու է ավելի քան 100 բակային ճամբար` հագեցած մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով:
Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի հետ կապված` արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ տեխնիկական և մեթոդական աջակցության ցուցաբերման նպատակով Երևանի շտապբուժօգնության ծառայության մասնագետներն այս օրերին գտնվում են Ստեփանակերտում` տեղում փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել հուլիսի 3-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերը պատշաճ կազմակերպելու և մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով:
Քաղաքապետը հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել հոկտեմբերի 11-ին Երևանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողովի կազմակերպման համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930