Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը ցուցմունք տվեց եւ հրաժարվեց պատասխանել հարցերին

Հունիս 24,2013 14:28

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով իր ցուցմունքը տվեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանը: Նա հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին:

Նա ասաց, որ Վարդան Սեդրակյանն իր աշխատանքի դիմաց պարտք է եղել իրեն, մինչեւ հինգ հազար դոլարի չափով, եւ որոշել է գումարը այդ եղանակով վաստակել:

Նա պնդեց գրեթե այն ցուցմունքը, որը տվել էր Պարույր Հայրիկյանի վրա կրակողը՝ նախկինում դատված Խաչիկ Պողոսյանը:

Նա նախաքննության ցուցմունքների հրապարակման ժամանակ հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգից վերադառնալով Վարդան Սեդրակյանը տվել էր պատվերը՝ Հայրիկյանին վախեցնելու:Մինչդեռ, Պարույր Հայրիկյանի հարցին, թե արդյոք, անցյալ տարվա նոյեմբերին եղել եք Սանկտ Պետերբուրգում, Վարդան Սեդրակյանն ասաց, որ չի եղել: Այս ամբաստանյալը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե Վարդան Սեդրակյանն իր աշխատասենյակում ցույց էր տվել «Հայկական ժամանակ» օրաթերթում առկա մյուս նախագահի թեկնածուների նկարը, ասել էր, սա պետք չէ, ապա մեկի համար էլ ասել էր՝ հինգ երեխա ունի, մեղք է, եւ ցույց էր տվել Պարույր Հայրիկյանի նկարը:

Նաեւ հաստատել էր այն ցուցմունքը, որը տվել էր Խաչիկ Պողոսյանը, այն է` վախեցնել ՀՀ նախագահի եղբորը եւ փեսային:

Մանրամասները քիչ անց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930