Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում 2010թ. օգոստոսի 28-ին տեղի ունեցած սպանության գործը դեռ ընթացքի մեջ է։ Դեպքը տեղի է ունեցել Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում։ Վիճաբանել են Սահակ Սահակյանը, Գեւորգ Թոսունյանը ու Գրիգոր Պապյանը:
Այսօր Գրիգոր Պապայանի սպանության գործի բացահայտման ընթացքի վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ գործով մեղադրյալներ ճանաչված ու ձերբակալված՝ Գևորգ, Ջորջ և Հակոբ Թոսունյանների, Կարապետ Թոսունյանի փաստաբան Վահագն Մանուկյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, որի արդյունքում խախտվել են իր պաշտպանյալների իրավունքները։ Վերջիններիս նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
«Նախաքննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 6-ից և շարունակվել մինչև մայիսի 5-ը։ Այս ողջ ամիսների ընթացքում որևէ փաստարկ չի ներկայացվել, թե կոնկրետ ինչո՞ւ Հակոբ Թոսունյանը պետք է գտնվի մեկուսարանում։ Նախաքննական մարմինը անգործության է մատնված։ Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, նույնիսկ չի նշանակվում դատաբժշկական փորձաքննություն, և չի ստուգվում իմ պաշտպանյալի առողջական վիճակը»,- նշեց փաստաբանը, հավելելով, որ այս գործի շրջանակներում 9 հոգի կալանավորված է։
Փաստաբան Վահագն Մանուկյանի խոսքերով, գործում Գևորգ Թոսունյանին որպես մեղադրյալ ներգրավվելը լիովին անհիմն է.«Նույնը կարող եմ ասել Կարապետ և Ջորջ Թոսունյանի վերաբերյալ։ Իսկ Հակոբ Թոսունյանի վերաբերյալ, դա պարզապես զավեշտալի է, որովհետև որևէ ապացույց չկա, կա միայն մեկ անձի ցուցմունք»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արդյոք Թոսունյանները ապրում են արդար,ապահով Հայաստանում