Հունիսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի, անհայտ պետհարարանիշի ավտոմեքենան Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի` միաժամանակ վրաերթի ենթարկելով նշված ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«ԲՄՎ»-ի վարորդը թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և նրա կողմից վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն