2013թ. մարտի 26-ին, ՀՀ Վարչական դատարանն անհիմն և անօրինական կերպով մերժել էր Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և նրա Մաքսատան դեմ ուղղված հայցը:
ՀՍԻԿ-ը բնականաբար բողոքարկել էր վճիռը:
ՀՀ Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով գործը, 2013թ. հունիսի 14-ի որոշմամբ որոշել է բողոքն ընդունել է վարույթ և քննությունը նշանակել է 2013թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 11.30-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի շենքում (Ք. Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ):
Սույն գործով ՀՍԻԿ-ը պատասխանողներ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից և նրա Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատնից պահանջում է ներկրվող ապրանքի մաքսային արժեքը որոշել ըստ փաստացի և հիմնավորված ծախսերի, ոչ թե ըստ շուկայական գնի (կիրառելով Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածը) և վերադարձնել ապօրինի գանձված գումարները:
Հայտնի է, պատասխանողներն այդ արատավոր գործելաոճը կիրառում են համատարած՝ բացառությամբ առանձին դեպքերի:
Հետևաբար, սույն գործը կարևոր նախադեպ է ՊԵԿ-ի և մաքսատան կողմից ապրանքներ ներկրող իրավաբանական և ֆիզիկական անձանցից մաքսազերծումների ընթացքում օրենքով նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ գումարների գանձման՝ համատարած օրինախախտումներին վերջ տալու համար:
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն