Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Տիգրան Սարգսյանն ավելի վերահսկելի է դարձել, բայց նրա օպոնենտներին էլ զսպում են՝ շատ չառիթավորվելու համար»

Հունիս 24,2013 13:12

«Եթե այս պատմությունը մոտ ապագայում չհանգեցնի Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ապա այն երկարաժամկետ կտրվածքով մեծ սեւ բիծ է նրա քաղաքական կարիերայի, քաղաքական կենսագրության վրա»:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի վերլուծության,որը նա ներկայացրեց այսօր՝ «Ֆորում» ակումբում, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ չափով ձեռնտու է այս ամեն ինչը, քանի որ վարչապետը հիմա դարձավ ավելի վերահսկելի: Բայց մյուս կողմից, Ս. Սաֆարյանը տպավորություն ունի, որ իշխանությունը թույլ էլ չի տալիս, որ Տիգրան Սարգսյանի անմիջական, ուղղակի ընդդիմախոսները լրջորեն օգտվեն այս առիթից, որպես օրինակ բերելով Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ կապված փոքր սկանդալը՝ պետական միջոցները յուրացնելու մասին: Ըստ բանախոսի՝ այդ միջադեպը զսպող եւ հակակշռող դեր կխաղա՝ «շատ չառիթավորվելու, թեւավորվել համար»՝ «ներքին հակակշիռ է խաղարկվում՝ բոլորին հավասարապես թուլացնելով»:

Նա նաեւ նկատեց, որ, կարծես թե, Սերժ Սարգսյանին չեն անհանգստացնում ունեցվածքային խնդիրներին առնչվող բացահայտումները, որ կան՝ պաշտոնյաների հետ կապված՝ «լինի դա Տարոն Մարգարյանի անհասկանալի ծագումնաբանությամբ ունեցվածքը, թե Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված այս պատմությունը, որի մասին Բաղրամյան 26-ը մինչեւ հիմա տարօրինակորեն լռություն է պահպանում»: Այս հանգստությունը պարոն Սաֆարյանը բացատրեց նրանով, որ Ս. Սարգսյանը մտածում է՝ ինչո՞ւ պիտի ամբողջ երկիրը խոսի միայն իր եւ իր ընտանիքի ունեցվածքից, իսկ մնացածները սրբեր ներկայանան. «Դրա համար այս մերկացումներն են գնում, որը որ առողջ պրոցես է Հայաստանի համար: Առողջ չեն լուծումները, որ տրվում են, բայց լավ է, որ պաշտոնյաները իմանում են, որ իրենց արարքները հանրության սեփականությունն են, թիրախը»:

Ստյոպա Սաֆարյանի այս խորը գնացող վերլուծությունը ասուլիսի մյուս հյուրը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը որակեց այսպես՝ «սա դեմագոգիայի դասական օրինակ էր, երբ ենթադրությունն ընդունվում է որպես փաստարկված ճշմարտություն եւ տրամաբանական շղթա է կառուցվում»:

Հետո մաղթեց Ս.Սաֆարյանին՝ «Աստված տա վաղը քո անունով մեկը Դուբայում օֆշոր բացի», Ս. Սաֆարյանը, չգիտես ինչու, ուրախ-ուրախ ասաց, որ «էդպիսի հիմար չկա»: Այդուհանդերձ, նաեւ Ահարոն Ադիբեկյանն է համարում, որ եթե հաստատվի այս պատմությունը, եւ հաստատվի, որ գլխավոր գործող անձինք իրականում մասնակից են դրան, ապա «կարծում եմ, որ պետք է հրաժարական տան»:

Ամեն դեպքում, որպես վերջաբան նկատեց, որ «յուրաքանչյուր հարգված քաղաքական գործիչ օֆշորում հաշվեհամար ունի՝ փախուստի համար»: Ս. Սաֆարյանն ասաց, որ ինքը չունի: Ադիբեկյանը` ի պատասխան միայն երկիմաստ ժպտաց….

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930