Հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը:
Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ անվանակարգերում առաջադրված և հաղթած բուժաշխատողները պարգևատրվեցին մրցանակներով:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթի 14 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.
1. «Տարվա բժշկական հաստատության ղեկավար»` ՀՀ Շիրակի մարզի «Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի» բուժական մասի տնօրեն, վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սարգիս Վարդանյանը
2. «Տարվա գյուղական ամբուլատորիայի կամ «Առողջության առաջնային պահպանության կենտրոնի բժիշկ»` ՀՀ Սյունիքի մարզի «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Անիկ Գրիգորյանը
3. «Տարվա տեղամասային բժիշկ»` «Շահումյանի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի ընտանեկան բժիշկ Աննա Բեգիջանյանը
4. «Տարվա մանկաբույժ»` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը
5. «Տարվա թերապևտ»` Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Անահիտ Խաչատրյանը
6. «Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ»` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թիվ 5 ենթակայանի վարիչ, բժիշկ-սրտաբան Անուշավան Վիրաբյանը
7. «Տարվա երիտասարդ բժիշկ»` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը
8. «Տարվա ռազմական բժիշկ»` Կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանը
9. «Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար»` Պերանատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմը` Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան
10. «Վերադարձ կյանքին»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ, բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գագիկ Մանուկյանը
11. «Մանսագիտությանը հավատարմության համար»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը
12. «Հատուկ անվանակարգ»` Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյանը
13. «Տարվա բարեգործական հիմնադրամ»` «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը
14. «Տարվա վիրաբույժ» անվանակարգում, ներկայացված թեկնածուների մրցութային փաթեթները մրցույթի կենտրոնական հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու արդյուքնում, որոշում կայացվեց 2013 թվականին մրցանակ չշնորհել:
Մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած, սակայն չհաղթած թեկնածուները պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով:
Մրցույթը նպատակ ունի խրախուսելու Հայաստանի Հանրապետության լավագույն բժիշկներին, ինչը կնպաստի մասնագիտության հեղինակության բարձրացմանը, հասարակության մեջ բժիշկների դերի և կատարած աշխատանքի առավել ճանաչմանը և արժևորմանը:
Նշենք, որ 2009 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր: