Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցիներն ուզում են ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ

Հունիս 24,2013 13:01

Այսօր «Զարկերակ» ակումբում GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը եւ տնտեսագետ Սամվել Ավագյանն անդրադարձան «Մեր երկրին քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից ո՞րն է առավել շահեկան Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն» թեմայով անցկացրած հետազոտությանը:

Նավասարդյանի ներկայացմամբ` 2012թ․ապրիլ-մայիսին «Գելլափ Ինթերնեյշնլի» կողմից Եվրասիական զարգացման բանկի պատվերով անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրներից 13 հազար մարդ. «Հարցին, թե ո՞ր երկրների ապրանքները կցանկանայիք գնել, որի՞ն եք ավելի շատ վստահում, հայաստանցիների 28 տոկոսը նշել է նախկին սովետմիության երկրներին՝ հատկապես Ռուսաստանին, իսկ որտեղի՞ց կուզենայիք, որ ներդրումներ լինեին ձեր երկրում, քաղաքացիների 43 տոկոսը կրկին նշել է Ռուսաստանը»։

Նավասարդյանի խոսքով`հասարակության գերակշռող մասը նախընտրում է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ: Շաքարյանցի խոսքով էլ` ցուցանիշը զարմանալի չէ. «Ես կարող եմ հուսադրել, ասելով, որ օրինակ 97 թվին մեկ մլն-ից ավելի ստորագրություններ էին հավաքվել, որպեսզի Ռուսաստանը միավորվի Ռուսաստանի հետ, այսինքն` այդքան մարդ չէր ուզում ազատ, անկախ Հայաստանում ապրել, իսկ այժմ պակասել են թվերը, հայ բնակչությունը քսան տարուց ի վեր ազատություններից չի օգտվել, լավ կյանք չի տեսել ու ինչո՞ւ պիտի վստահի վաղվա օրվան: Դրա համար էլ նստում են ավտոբուսներն ու ինքնաթիռները ու գնում Հայաստանից: Իսկ մեր ազգը էշ չի, համենայնդեպս ես այդպես չեմ կարծում ու բնակչությունը տեսել է, որ Եվրամիությունը խորը ճգնաժամ է ապրում»:

Ավագյանն էլ հավելեց, որ եւ Եվրամիության, եւ Եվրասիական միության հետ Հայաստանն ունի կայուն եւ զարգացած տնտեսական կապեր. «Եվրասիական միության անդամ բոլոր երկրների հետ ունենք առեւտրի համաձայնագրեր: Առաջիկայում կնքվելու են նաեւ ազատ առեւտրի համաձայնագրեր, ինչը մեզ համար շատ շահավետ է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930