Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խնամակալ ընտանիքներում մեծացած հանրահռչակ մարդիկ

Հունիս 24,2013 12:56

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցեղ այն անձանց, ովքեր իրենց մանկությունն ու պատանեկությունը անց են կացրել խնամակալ ընտանիքներում, մանկատներում:

Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի մայրը ուներ հոգեկան խնդիրներ, ինչի հետևանքով Մոնրոն իր մանկությունը ապրեց հարազատների տներում և տարբեր մանկատներում:

1 (21)

 

Ջեյմս Բրաունի ծնողները ամուսնալուծվեցին, երբ նա ընդամենը 10-11 տարեկան էր: Երեխայի դաստիարակությունը իր վրա վերցրեց նրա մորաքույր Ատլանտեն և Ջեյմսը տեղափոխվեց մորաքրոջ տուն:

2 (22)

Ջոն Լենոնի ծնողները նույնպես ամուսնալուծվեցին, երբ նա երեխա էր, իսկ 4-ամյա Լենոնի խնամակալությամբ զբաղվեց վերջինից մորաքույրը:

3 (17)

 

Իննը տարեկանում Նելսոն Մանդելան կորցրեց հորը, ով մահացավ տուբերկոլյոզից, և նրա պաշտոնական խնամակալ դարձավ Ջոնգինտաբա Դալինդեբոն: Վերջինս համարվում էր աֆրիկյան Տեմբու ցեղի որբացած երեխաների խնամակալը:

4 (17)

 

Էրիկ Կլեպտոնի մայրը 16 տարեկան պատանի աղջիկ էր, իսկ հայրը 24-ամյա զինվոր Մոնրեալից, ով երբեք էլ չտեսավ իր երեխային: Էրիկը ապրել է իր տատի և նրա երկրորդ ամուսնու հետ` նրանց տանը: Էրիկի մայրը նույնպես երկրոդ անգամ ամուսնացավ և երեխային թողեց տատի խնամակալությանը: Էրիկը երկար տարիներ կարծել է, թե տատն ու պապը իր ծնողներն են:

5 (10)

Աղբյուրը՝  bigpicture.ru

Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930