«Ազատություն» ռադիոկայան. Մոսկվայում ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել ընդդիմադիր 5 ակտիվիստներ, որոնք փորձել են բողոքի ցույց անցկացնել «Հանուն մարդու իրավունքների» անունը կրող իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի մոտ:
Բողոքի ակցիան ուղղված էր Ռուսաստանի իշխանությունների գործողությունների դեմ: Անցած շաբաթավերջից կազմակերպության գրասենյակում խուզարկություններ են սկսվել, տեղական իշխանությունները իրավապաշտպաններից պահանջում են լքել 1990 թվականից վարձակալած այս տարածքը՝ վարձակալության ժամկետը լրացած լինելու պատճառաբանությամբ: Իրավապաշտպաններն էլ դա որակում են քաղաքական հետապնդում` հայտարարելով, որ այս պահին բանակցություններ են վարում վարձակալության պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Իրինա Հովհաննիսյան