«Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը facebook-ի իր էջում ի թիվս այլ մտահոգությունների նշել է. «Տարբեր բուհեր ուսման վարձերը թանկացրին՝ հակառակ այն բանի, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները 2013թ. հունվարին լսել են ռեկտորների ֆինանսական հաշվետվություններն ու հաստատել 2013 թվականի բյուջեն, որտեղ, իհարկե, չեն նախատեսվել այդ թանկացումները: Անձամբ հունվարին ներկա եմ եղել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստին, որտեղ հաստատել ենք 2013թ. բյուջեն, և որտեղ ուսման վարձը իրականում չի բարձրացվել: Նախագահական ընտրությանը նախորդող քարոզարշավի ընթացքում ս.թ. հունվարին Հ1-ով լուսաբանվեց ԵՊՀ-ի խորհրդի նիստը, որը նախագահում էր ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, որի ժամանակ հաստատվել է 2013թ. բյուջեն, որտեղ ոչ մի խոսք չի եղել ուսման վճարների բարձրացման մասին, իսկ ընտրությունից հետո ԵՊՀ-ում ուսման վարձերը սեպտեմբերից բարձրանալու են:
Ուրեմն հարց է ծագում` ո՞ւմ են պետք ռեկտորների այդ շինծու հաշվետվություններն ու հաջորդ տարվա բյուջեի կեղծ հաստատումները, եթե դրանք նախագահական կեղծված ընտրություններից հետո շատ հեշտությամբ դրվեցին մի կողմ, և որոշ բուհեր բարձրացրեցին ուսման վարձերը»:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կապերի եւ լրատվության վարչության պետն է Դիանա Մարկոսյանը: այս առիթով Aravot.am-ին պարզաբանեց. «Մանկավարժական համալսարանում ոչ միայն վարձերը չեն բարձրացել, այլ որոշ մասնագիտությունների գծով դրանք նույնիսկ իջնելու են»:
ԵՊՀ եւ մյուս ռեկտորների մեկնաբանությունները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ