Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում չեն պատրաստվում որեւէ մեկին «սպանել» կամ «գլխատել»

Հունիս 24,2013 12:24

Չե՞ք կարծում, որ օֆշորային սկանդալը կարեւոր հանգամանք էր՝ վարչապետի լիազորությունները գոնե առժամանակ դադարեցնելու համար, մինչեւ գործի քննությունը կավարտվի: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում նման հարց ուղղեց լրագրողներից մեկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: «Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից, ցանկացած վարչապետի դեպքում, մենք տեսնում ենք, շարունակ լսում ենք՝ պաշտոնանկություն, հետո, նորից լռում է հանգստանում է, նորից…դա հայկական սցենարի տարբերակ է դարձել»,- ասաց Սահակյանը:

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց նաեւ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության մեջ առկա չարաշահումների մասին տեղեկությունները, որոնք ուղղակի առնչվում են կառավարության եւ վարչապետի գործունեության հետ ու նկատեց, որ նման օֆշորային սկանդալից եւ չարաշահումների բացահայտումներից հետո, նորմալ երկրներում, վարչապետն ինքն է հրաժարական տալիս: Գալուստ Սահակյանն անդրդվելի մնաց՝ ասելով, որ հայերի երկիրը չի կարող աննորմալ լինել, մնացյալ երկրները՝ նորմալ:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի զեկույցին, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ հատկապես գնումների եւ շինարարության ոլորտներում, նա վստահեցրեց, որ բոլոր հանցագործները պետք է պատժվեն. «Դաշտը չենք ցանկանում բաժանել յուրայինների ու ոչ յուրայինների: Եթե կան մեղադրանքներ, ապա դրանք կամ պետք է հերքվեն, կամ հաստատվեն, մենք այդ ճանապարհով ենք գնում: Մենք միշտ, երբ ասում ենք լուրջ հետեւանքներ կունենան, անմիջապես մտածում ենք՝ ինչ-որ մեկին պիտի սպանենք, գործից հանենք, գլխատենք: Սրանք, կարծում եմ, ավելի ածանցյալ են, քան հետագայում դաշտ ստեղծել, որ նման երեւույթներ չլինեն կամ գոնե նման երեւույթներ լինելու դեպքում կարողանանք իրավական պատասխանատվության ենթարկել: Խնդիրը հետեւյալն է՝ հացագործը պետք է պատժվի»:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բաղդասարյանի հետագա գործունեությանը։ Հիշեցնենք, որ Արարատի մարզում դիզվառելիքի եւ պարարտանյութի չարաշահումների համատեքստում հրապարակումներ եղան՝ մարզպետի հնարավոր պաշտոնանկության մասին: Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ նրա ղեկավարած մարզպետարանում հայտնաբերված չարաշահումների համար պարտադիր չէ, որ հենց մարզպետը մեղավոր լինի ու պատժվի. «Ի վերջո, չարաշահումը մի բան է, թերություն հայտնաբերելը այլ բան»: Մարզպետների պաշտոնանկության հարց ընդհանրապես, ՀՀԿ-ում չի քննարկվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Հավատում եմ: ՀՀ-ն գլխատելուց, ազգին գլխատելուց հետո էլ հո անհատներով չէք զբաղվի:

  2. Tigran says:

    Ինչ անհասկացող մարդիկ եք, հարաբերականության տեսություն չեք կարդացել, ընտ Գրիգորիչի նորմալ երկիրը մենք ենք, նրանք են աննորմալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930