Բավարարելով Հովսեփ Խուրշուդյանի հետաքրքրությունը հայտնում ենք հետևյալը.
Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերևս, միայն այն, որ Պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին, ինչպես ընդունում է հարյուրավոր տարբեր բնույթի և տարբեր խնդիրներով քաղաքացիներին:
Պաշտպանի աշխատակազմ