1976 թվականին փետրվարին Կարլ Քոթչյան անուն ազգանունով մարդը, որը «Լոքհիդ» կորպորացիայի տնօրենն էր, հայտարարել էր ԱՄՆ կոնգրեսում, որ կաշառքներ էր տալիս մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարներին՝ ինքնաթիռներ վաճառելու պատվերներ ստանալու դիմաց: Մասնավորապես, Ճապոնիայի վարչապետ Կակուէյ Տանական նման պատվերի համար «ատկատ» էր վերցրել: Սկսվեց այսպես կոչված «Լոքհիդի գործը». Ճապոնիայում ընդդիմությունը տապալում էր խորհրդարանի աշխատանքը (այնտեղ նման հնարավորություն կա) այնքան ժամանակ, մինչեւ որ չնախաձեռնվեց գործի քննությունը: Տանակայի վերցրած 2 միլիոն դոլար «ատկատը» հաստատվեց, եւ վարչապետը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Տանակայի ղեկավարած լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա իշխանության գլխին է:
80-ականների երկրորդ կեսին Միացյալ նահանգներում խոշոր քաղաքական սկանդալ էր բռնկվել: Պարզվեց, որ բարձրաստիճան զինվորականները եւ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները, օրենքը խախտելով, զենք էին վաճառում «թշնամի» Իրանին, իսկ վաճառքից ստացած գումարներով ֆինանսավորում էին Նիկարագուայի ընդդիմությանը: Սկանդալը անվանում էին «Իրան–կոնտրաս»: Իրենց անօրինական գործունեությանը իրավական տեսք տալու համար այդ «բիզնեսմենները» ստեղծել էին «Էնթրփրայս» կոչվող ընկերությունը, որը հաշիվներ ուներ օֆշորային գոտիներում: Այդ գործի քննությունը տեւեց մի քանի տարի, այդ թվում Կոնգրեսի ժամանակավոր հանձնաժողովի ձեւաչափով: Ճշմարտությունը իմանալու համար ծախսվել է ամերիկյան հարկատուների 35 միլիոն դոլարը:
Կոռուպցիան, «ատկատը» եւ այլ մնացած նմանատիպ երեւույթները չեն կարող լինել որեւէ երկրի կամ որեւէ տարածաշրջանի առանձնահատկություն. եթե մարդը որոշում է, ենթադրենք, 100 միլիոն դոլարի ճակատագիրը, բայց ստանում տարեկան նույնիսկ մեկ միլիոն դոլար աշխատավարձ, նա, միեւնույն է, կունենա այդ 100 միլիոնից ինչ-որ մի կտոր պոկելու գայթակղությունը: Խնդիրը, այսպիսով, միայն չինովնիկի բարձր աշխատավարձը չէ: Խնդիրը վերահսկողական մեխանիզմների մեջ է: Խորհրդարանը, դատախազությունը եւ, ամենակարեւորը, դատական համակարգը չպիտի կազմեն գործադիրի հետ միեւնույն «կանտորան»: Դրանք նորմալ երկրներում հավասարակշռում են կառավարությանը:
Եվ խոսքն այն մասին չէ, որ խորհրդարանում եւ կառավարությունում անպայման իշխեն տարբեր կուսակցություններ: Նույն Ճապոնիայում, օրինակ, 1955 թվականից դոմինանտը լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է (որոշ ընդմիջումներով), բայց օրենքով ընդդիմությանն այնպիսի լիազորություններ են տրված, որոնք սահմանափակում են իշխող կուսակցության «բոսերի» կամայականությունները: «Մեկուկես» կուսակցական համակարգը ճապոնացիները, հավանաբար, հորինել են մի կողմից կայունությունն ապահովելու, մյուս կողմից՝ իշխանությունը վերահսկելի դարձնելու համար:
Կարդացեք նաև
Դատախազությունը, դատարանները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, մամուլը նույնպես վերահսկողական մեխանիզմներ են: Հայաստանյան օֆշորային սկանդալի վերաբերյալ «Հետքը» տանում է իր հետաքննությունը: Դա հրաշալի է: Բայց ինչո՞ւ միայն լրատվամիջոցը պետք է դրանով զբաղվի, իսկ մնացածը «դամ քաշեն»՝ զգացմունքային գնահատականներ տալով: Մեր իրավապահ համակարգում կան բավականաչափ պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կարող են այդ գործը քննել՝ նաեւ գործուղվելով Կիպրոս: Թե չէ մեզ մոտ ինչ-որ մանկական երկխոսություն է ստացվում՝ «արել ես – չես արել»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չափազանց բարդ թեմա է,՝ ,,Կոռուպցիոն սկանդաների պատմությունը,, որը չկա երկիր, որտեղ այդ
թեման չշոշափվի: Բայց ինչ որ տեղի է ունենում այսօր մեր երկրում, պատկերավոր ասած,՝ ընկած է
գոտու և ծնկների սահմանում, և գլխի, ուղեղի, խելքի, ինքնասիրության, արժանապատվության հետ
բացարձակապես ոչ մի կապ չունի: Կարծես խոսքը աֆրիկական մի ամենահետամնաց երկրի մասին է:
Երբ ամենաբարձր տրիբունայից ասվում է երկրի՝ առաջին, երկրորդ, երրորդ դեմքերի կողմից կատարած ոճռճգործությունների, և հրեշագործությունների մասին, դահլիճում նստած այդ անձիք շատ հանգիստ լսելով, ոչ մի ռեակցիա չեն տալիս, որ կարծես՝ այո այդպես էլ պետք է լինի: Ամենաանհասկանալին ժողովրդի անտարբերությունն է, որը մեկնաբանվում է՝ իբր հոգնել են, չեն
հավատում և ալն, այսինքն վերածվել են ծույլ՝ անհավատների: Վերջերս, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, իմ և շատ շատերի կողմից հարգված ԱԺ պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը ,,որի ելույթների արդյունքում առաջին դեմքերը իրենց ,,անմեղ,, դեմքերով, վերև
ու ներքև են նայում, իբր անձրև է գալիս,, 5-10 հազարով վաճառվող քաղաքացիներին փորձեց
արդարեցնել, իբր այդ գումարը վերձնում են, այն պատճառով, որևհետև չկա ավելի արժանի ընտրություն,՝ այդ գումարի և որևէ թեկնածուի միջև: Դրա տրամաբանական հարցը պետք է հնչի,՝ ինչ է, մենք այլևս ազգ չե՛նք, ժողովուրդ չե՛նք, պետություն չե՛նք, երկիր չե՛նք, արդյո՞ք արդեն
մենք վեր ենք ածվել,՝ ռոբիկական, շեռժիկական, շաշիկական, լիսկայական, լֆիկական և այլ զիբիլական ցեղախմբերի: Մի՞ թե՛ երկու տասնամյակ առաջ, պատմական հաղթանակ տարած հերոս
երիտասարդներից ոչ ոք չի մնացել, որ մոտենանք ու կարծիք հարցնենք: Չե՞ որ, կան մարդիք, որնոք հազարապատիկ ապացուցել են իրենց անմնացորդ նվիրվածությունը՝ ազգին, ժողվրդին,
երկրին, ովքեր մինչ օրս քաղաքացիություն չունեն և հալածվում են հանցագործ վարչախմբի կողմից:
Եկեք, ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ և կհամոզվեք, որ այդ մարդիք այնտեղ են և մեզ նրանց կողքին լինելը
միայն փառք ու պատիվ է մեզ համար և ելք խավարից:
Ճապոնիայի ու Հայաստանի տարբերությունը այն է, որ ճապոնացին երբեք չի հանդուրժի որ իր հալալ քրտինքը, իր ազնիվ վաստակը ու իր վճարած հարկը մտնի ինչ որ խարդախ չինովնիկի գրպանը: Իսկ հայը իր իսկ վախից, միամտությունից կամ անտարբերությունից դրդված կհանդուրժի որ իրեն թալանեն: Եթե մենք էլ ճապոնացու նման դատապարտենք խարդախներին, մեզ մոտ էլ կլինի արդարություն:
Իսկ Նախախորհրդարանը մարդկանց աչքերը բացում է, բացատրում է, իրազեկում է: Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք, եթե հարցնեք նրանց: Փորձեք, տեղեկացեք թե ինչ ուղիներ կան մեր երկիրը փրկելու, ու եթե համաձայն չեք նրանց հետ, կարող եք ձեր տեսակետը հայտնել կամ պարզապես հեռանալ: Միայն թե ծանոթացեք նրանց գաղափարներին: Ինքներդ ձեզ հարց տվեք, ինչու՞ է կառավարությունը հետապնդում հենց նրանց, այլ ոչ թե ընդդիմությանը: Որովհետև միայն նրանցից է զգում վտանգը: Ուրեմն նրանք են լուրջ հակառակորդը որ բերելու են ժողովրդի հաղթանակը չինովնիկների դեմ:
Պ-ն Աբրահամյան ինչ էլ լավ համոզոմ ես: