Բուլղարիայում մեկնարկել է շախմատի «7th Varna Open» միջազգային միցաշարը:
«E3e5»ը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցում են 11 երկրների 89 շախմատիստներ: Նրանց շարքում են բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Վալենտին Փանբուկչյանը:
Հինգ տուրից հետո Գրիգորը եւ հնդիկ Սանդուր Շյամը 4,5- ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, իսկ Վալենտինը 3,5 միավորով ընթանում է 17-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ