Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմարիո. «ՖԻՖԱ-ն պետություն է Բրազիլիա պետության մեջ»

Հունիս 24,2013 11:16

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ՝ կոնգրեսական Ռոմարիոն, հայտարարել է, թե իր երկրի իսկական նախագահը ՖԻՖԱ-ն է:

Այս օրերին Բրազիլիայում ընթանում է ֆուտբոլի «Կոնֆեդերացիաներ գավաթ» մրցաշարը, որի, ինչպես նաեւ 2014 թվականի աշխարհի առաջնության անցկացման դեմ ազգաբնակչությունը բողոքի զանգվածային ցույցեր է անում:
Աշխարհի 1994 թվականի չեմպիոնը համաձայն է ժողովրդի հետ: ИТАР-ТАСС-ը մեջբերում է նրա խոսքերը: «Սա խեղկատակություն է: Աշխարհի առաջնության նախապատրաստության համար պետական գանձարանից ծախսվող միջոցներով կարելի էր 8 հազար դպրոց կառուցել, գնել 39 հազար դպրոցական ավտոբուս, ամբողջ երկրում կառուցել 28 հազար խաղահրապարակ: «Մանե Գարինչա» ստադիոնի վրա ծախսված գումարը կարելի էր հատկացնել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար 150 հազար նոր տուն կառուցելուն: Ես սա ասում եմ ոչ որպես քաղաքական գործիչ կամ ֆուտբոլիստ, այլ որպես Բրազիլիայի քաղաքացի: Բրազիլիայի իսկական նախագահը ՖԻՖԱ-ն է: Այդ կազմակերպությունը եկել է մեր երկիր եւ դարձել պետություն՝ պետության ներսում», հայտարարել է Ռոմարիոն:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930