Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (17.06-24.06.2013թթ.)

Հունիս 24,2013 10:59

     

Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 37.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ խոշոր եղջերավոր անասունների արածեցման 2 դեպքերի համար 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 29.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Հողերի պահպանության ոլորտ

 

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Ջրերի պահպանության ոլորտ

 

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

 

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

 

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 8 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 800.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 393.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

 

Ապօրինի որս

 

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի և ձկան ապօրինի որսի դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 15կգ խեցգետինը և 7 հատ <կարաս> տեսակի ձկները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 իրավախախտի նկատմամբ

 

կայացվել է 150.0.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է <սիգ> տեսակի 28 հատ տիրազուրկ ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի մանկատուն:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 963.4հազ.դր. գումար:

                           

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930