Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները եւ հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:
Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:
Ռուբեն Վարդանյանը նաեւ ձեւակերպել է իր բարեգործական գործունեության 7 հիմնական սկզբունքները.
– ծրագրերի երկարաժամկետությունը;
Կարդացեք նաև
– ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը;
– կոլեգիալություն եւ ինտերնացիոնալիզմ;
– հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն;
– տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը;
– ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են;
– ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ:
Սկզբունքների մասին Ռուբեն Վարդանյանն առավել մանրամասն պատմել է հարցազրույցում, որը հասանելի է այս հղումով: