Այսօր Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 6-րդ միջազգային հուշամրցաշարը:
Ինը երկրների 55 մասնակիցների պայքարում մեր հանրապետության ներկայացուցիչ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նախավերջին տուրում ութ հնարավորից, վաստակելով 7,0 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց հաղթողի կոչումը: Նրանից 1,5 միավոր պակաս ունեն ինը շախմատիստներ: Նրանց թվում են Վահե Բաղդասարյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հրանտ Մելքումյանը, որոնք նույն հերթականությամբ զբաղեցնում են 2-7-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ