Չորեքշաբթի` հունիսի 27-ին մարզասեր հանրությանը կներկայացվեն Եվրո-2016 ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խորհրդանիշները: Իսկ մինչ այդ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղադրվել է գլխավոր մրցանակի 12 մետրանոց մակետը:
Մրցանակը կոչվել է Անրի Դելոնեի անվան գավաթ: Դելոնեն ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության` ՈւԵՖԱ, առաջին քարտուղարն է եղել` կազմակերպության հիմնադրման տարում` 1954-ին: