«Ֆեմեն» կանանց կիսամերկ շարժման հիմնադիր Իննա Շեւչենկոն այսօր դառնում է 23 տարեկան:
Շարժումը հիմնադրվել է 2008 թվականին: «Ֆեմենը» իր կիսամերկ ակցիաներով հասցրել է ճանաչվել ողջ աշխարհում, «Ֆեմենի» կանայք իրենց բողոքն են արտահայտել ՌԴ, Գերմանիա, Ֆրանսիա, Թունիս, այլ երկրների ղեկավարներին: Այսօր «Ֆեմենի» մի շարք ակտիվիստներ ազատազրկված են: «Ֆեմենի» մարզումների կենտրոններ կան Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Արդեն աշխարհի մի շարք երկրներում վաճառվում է «Ֆեմենի» ակտիվիստի տեսքով տիկնիկ:
2012-ին «Ֆեմենի» հիմնադիրը ճանաչվել է աշխարհի ամենազդեցիկ կանանցից մեկը, դարձել World Press Photo-ի հերոսուհի: