Չերնոգորիայի Բար քաղաքում այսօր պայքարն ավարտում են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները:
Հայաստանի հավաքականը, որն առաջնությանը մասնակցում է ինը քաշային կարգերում, հաջող է հանդես եկել՝ նվաճելով մեկ՝ ոսկե, երկու՝ արծաթե եւ մեկ՝ բրոնզե մեդալ: Պատվանդանի ամենավերին աստիճան բարձրացավ 58 կգ քաշային Արմեն Մելիքյանը, որը վճռորոշ գոտեմարտում պարտության մատնեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Ալեն Միրզոյանին: Միայն մեկ պարտություն կրեցին արծաթե մեդալի արժանացած Սլավիկ Գալստյանը՝ 42 կգ, եւ այսօր՝ Էդգար Թամազյանը՝ 46 կգ քաշային կարգ: Իսկ Հրանտ Քալաշյանը (69 կգ) բավարարվեց բրոնզով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ