Մոսկվայի օլիմպիական խաղերի, Աշխարհի գավաթի, «Բարեկամություն» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր, սպարտի վաստակավոր վարպետ, աշտարակացատկորդ Դավիթ Համբարձումյանը վաղը կդառնար 58 տարեկան:
Այսօր նրա անվան Օլիմպիական հերթափոխի ջրացատկի ՄՊՄԴ-ի սաները իրենց ծնողների եւ մարզաձեւի սիրահարների համար ցուցադրական ելույթներ էին կազմակերպել անվանի մարզիկի անվան լողավազանում: Սկսնակ ջրացատկորդները 1 եւ 3 մետր ոստնակներում ցուցադրեցին իրենց յուրացրած տարրական հմտությունները, ավելի փորձառուները հնարքներ կատարեցին 5 մետր աշատարակից ցատկելով, իսկ արդեն վարպետները, որոնք հանդես են գալիս նաեւ միջազգային մրցումներում, ներկաներին զարմացրին 10 մետր աշտարակից կատարվող ամենաբարդ տարրերով համակցված ցատկերով, որոնք մեկնաբանում էր ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ