Այսօր` հունիսի 23-ին, ժամը15:30-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ատոճանապարհին` Սպիտակ քաղաքի կամարի մոտ, իրար են բախվել Երեւանից Մոսկվա մեկնող Scania մակնիշի 90 MO 777 համարանիշի ավտոբուսը եւ «ԳԱԶ-24» մակնիշի 38 US 043 համարանիշի ավտոմեքենան, հայտնում է news.am-ը: Վթարի հետեւանքով թե ավտոբուսը եւ թե «ԳԱԶ-24»-ը հայտնվել են կարտոֆիլի դաշտում:
Վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Երեւան-Մոսկվա ավտոբուսում գտնվող ուղեւերները բարեբախտաբար չեն տուժել:
Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: Ավտոբուսը վարել է Երեւան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վահե Հակոբյանը, իսկ «ԳԱԶ-24»-ը`Ալավերդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահե Ամիրաղյանը: