Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ե՞րբ է նշվելու Վարդավառը եւ ո՞րն է տոնի խորհուրդը

Հունիս 23,2013 17:57

Այս տարի Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպություն) կնշվի հուլիսի 7-ին: Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է  Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով:
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով` այս տարի Վարդավառը մենք նշում ենք հուլիսի 7-ին և բնականաբար ինչպես տերունական և բոլոր տոները, եկեղեցական այս տոնի կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու եկեղեցիներում՝  ի դեմս սուրբ պատարագի: «Կարեւորը տոնի խորհրդին՝ պատարագին, մասնակցելն է,- ասում է տեր Եսայի քահանան ,- որը մատուցվում է բոլոր եկեղեցիներում` աղոթքով և սուրբ հաղորդության ընդունումով մենք մասնակից ենք լինում այս տոնին»:
Տոնի համն ու հոտը  կազմում են  համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր են լցնում բոլորը՝ ով ինչով կարող է ՝ հաշվի չառնելով ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ հասարակական դիրք: Եվ կարծիք կա՝ եթե Վարդավառի օրը չես ջրվում, նշանակում է՝ անտեսում ես տոնը, արդյո՞ք ջրցանությունը տոնի գլխավոր պայմաններից մեկն է :
«Ջուրը Վարդավառի տոնին ժողովրդական ավանդույթ է դարձել, որը իրականում այդքան էլ կապ չունի իր տոնի հոգևոր խորհրդի հետ,- նշում է քահանան,- այսինքն՝ իրար վրա ջուր լցնելը, ջրով մեկը մյուսին լողացնելը, ազգային ժողովրդական սովորություն է դարձել, որը իր մեջ հոգևոր այն հիմնական իմաստը ունի, ջուրը որպես մաքրագործման խորհրդանիշ և սա անկախ կրոնական պատկանելիությունից: Բոլոր կրոններում էլ ջուրը որպես այդպիսինն է ընկալվում՝ որպես սրբության մաքրագործման միջոց, նույնը քրիստոնեության մեջ, մուսուլմանության մեջ, հուդդայականության մեջ, հեթանոսության մեջ էր նաև նախկինում, բայց եկեղեցին խորհուրդ է տալիս, որ այստեղ ավելի զուսպ լինել և տոնը չվերածել անգրագիտության, ինչպես շատ հաճախ ենք տեսնում դրսում, երբ մեկը մյուսի վրա ուզում է  ջուր լցնել, այստեղ պետք չէ անցնել բոլոր սահմաններն ու չափերը»: Ըստ հոգևոր հովվի` տոնի խորհուրդը իրական է դառնում յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար պատարագին մասնակցելով` և մտածել, թե չես ջրվել, ուրեմն Վարդավառի տոնին չես մասնակցել, սա ընդամենը անգրագիտություն կարելի է համարել:Վարդավառ-2012
Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում:
Իսկ եկեղեցական մեկնաբանությամբ Քրիստոսն է նմանեցվում վարդի: Վարդավառի տոնը որքան էլ հին, որքան էլ երկար ու ձիգ դարերով անցած, քրիստոնեական գաղափարախոսության փորձությանը ենթարկվի մեկ է , այսօր էլ շարունակում է մնալ որպես ազգային տոն:
                                                                      Օվսաննա Սիմոնյան                                           

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930