Լրահոս
Օրվա լրահոսը

Instagram-ի նոր հնարավորություններից մինչև կատարելագործված ակնոց

Հունիս 23,2013 18:01

Օրեր առաջ Instagram ֆոտոծառայությունում նոր հնարավորություններ էին ավելացել. հայտնվել էր ոչ միայն լուսանկարների, այլ նաև մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ներբեռնման հնարավորություն: Ինչպես հայտնում է delate.info-ն՝ մեկ օրվա ընթացքում օգտատերերը հասցրել են ցանց ներբեռնել 5 միլիոն տեսանյութ:

Թեև կարելի է ասել, որ դա այնքան էլ մեծ թիվ չէ` հաշվի առնելով, որ Instagram հավելվածն իրենց բջջայիններում ներդրել են շուրջ 130 միլիոն օգտատերեր: Եթե ենթադրենք, որ ամեն մի օգտատեր տեղադրել է մեկ տեսանյութ, ապա նոր տեսածառայությունից օգտվել է Instagram-ի օգտատերերի միայն 4%-ը:

Ամենախոշոր սոցցանց Facebook-ը օրեր առաջ  խոստովանել է ավելի քան 6 մլն օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման մասին, այս մասին հայտնել է Reuturs  գործակալությունը:  Հեռախոսահամարների և էլեկտրոնային փոստի տվյալները մեկ տարվա ընթացքում հասանելի են եղել այն «սերվերներին», որոնց համար այդ տեղեկատվությունն արգելափակված էր: Ավելին, Facebook-ն այդ խնդրի մասին իմացել է օգտատերերից մեկի բողոքից հետո:

Google-ը ևս մեղադրվում է  գաղտնիության օրենքի միանգամից հինգ կետերի խախտման մեջ Իսպանիայի կողմից, այս մասին գրել է Ria Novosti-ն: Իր հերթին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և քաղաքացիական իրավունքների ֆրանսիական ազգային հանձնաժողովը (CNIL) Google-ից պահանջում է նշել անձնական տվյալների հավաքման նպատակներն ու դրանց պահման ժամկետները: Հակառակ դեպքում ամերիկյան ընկերությանը կտուգանեն 150 հզ. եվրոյի չափով, իսկ օրենսդրության հետագա խախտման դեպքում՝ 300 հզ. եվրոյի չափով:

Google-ի ամենահետաքրքիր նորույթի՝ Google Glass-ի ստեղծումից հետո ակնոցների կատարելագործումների թիվն ավելացավ, բայց այս անգամ արդեն Ճապոնիայում: Ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին ակնոցը, որը տեսախցիկների ու հատուկ ծրագրային ապահովման միջոցով դժվարացնում է մարդկանց դեմքի ճանաչումը: Այս մասին գրել է ITAR-TASS-ը: Այն արտաքուստ նման է սովորական արևապաշտպան ակնոցի, սակայն գիտնականները դրա շրջանակի վրա տեղադրել են 11 ինֆրակարմիր լուսադիոդներ: Նրանց արձակած լույսը տեսանելի չէ և թույլ է տալիս աղավաղել պատկերը: Դեմքերի էլեկտրոնային ճանաչումը վերջին շրջանում ակտիվորեն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչը մտահոգում է մասնավոր տեղեկատվության պաշտպաններին:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930