Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շուտ եմ նվիրվում մարդկանց». Բլից հարցում՝ Սարգիս Ավետիսյանի հետ

Հունիս 23,2013 17:27

«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը «Ով է», «Կես կատակ, կես լուրջ», «Սեր առաջին հայացքից», «Մի քիչ» և բազում այլ երգերի կատարող, գրավիչ և երիտասարդ երգիչ Սարգիս Ավետիսյանն է:

1.Ձեր երգացանկից Ձեր ամենասիրած երգը կնշե՞ք:
-«ՈՎ է»-ն:
2. Եկու բառով ի նչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ:
-Հավատաիմ եմ և սրտացավ:
4.Ունե՞ք ֆոբիաներ:
-Ոչ:
5.Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:
-Մոտ մեկ ամիս առաջ, երբ մի հավատարիմ մարդու՝ ընկերոջս էի դիմավորում, ով եկել էր Մոսկվայից: Նրա հետ անցկացրած ողջ ժամանակը շատ ուրախ է անցել:
6.Ամենազավեշտալի իրավիճակը, որում երբևէ հայտնվել եք…
-Երբ մի անգամ նստել եմ taxi, և պարզվել է, որ դրամապանակս մոռացել եմ: Եթե ասես, որ դրամապանակդ մոռացել ես, կմտածեն, խաբում ես, մոտդ փող չկա: Ետ ենք եկել տուն, վերցրել դրամապանակս և շարունակել մեր ճանապարհը:
7.Իսկ երբևէ որևէ լրագրողը նյարդայնացրե՞լ է Ձեզ:
-Ո՛չ, բացարձակ (ժպտում է –հեղ.):
8.Կնշե՞ք այն սոցցանցերի անունները, որոնք ամենից շատ եք հաճախում:
-Facebook, Instagram: Օրվա մեջ 5 րոպե անցկացնում եմ այդ կայքերում:
9.Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր թերությունը:
-Ես շուտ եմ նվիրվում մարդկանց: Կարող է պատահել, որ ես այդ մարդուն երկար տարիներ ճանաչեմ, բայց պարզվի, որ իրականում չեմ ճանաչում: Նվիրվածության վատ կողմն էլ հենց դա է :
10.Մինչ մեր հեռախոսազրույցը ինչո՞վ էիք զբաղված:
-Իմ իսկ պատրաստած սուրճն էի ըմպում:
11.Համե՞ղ էր :
-Ոչ (ժպտում է,-հեղ.) : Դառն է ստացվել, այդ իսկ պատճառով էլ համեմել եմ քաղցրավենիքով: Սովորաբար ես չեմ պատրաստում սուրճ, բայց տանը մենակ էի, իսկ մայրս և հայրս Ղարաբաղում են:

11. Ո՞րն է Ձեր հոբբին:
Նկարչությունը: Երբեմն թուղթ ու գրիչ եմ վերցնում և ինչ-որ բան նկարում: Պատահում է՝ որևէ մեկը տեսնում է, ասում է ՝ ինչ լավն է , ինչու նկարիչ չես դառնում: Պարզապես ազատ ժամանակ քիչ ունեմ, եթե հաջողվի, կհաճախեմ նկարչության և ավելի խորացված կսովորեմ:

12.Կասե՞ք, թե որոնք են Ձեր իրականացված երազանքները:
-Այն, որ ունեմ այսպիսի լավ ընտանիք: Իմ իրականացված երազանքներից մեկն էլ լավ բեմերում երգելն է, ոչ թե մեծ , այլ լավ, որակյալ:
13.Իսկ առջևում ի՞նչ երազանք ունեք:
-Ես հիմա այնպիսի նպատակներ եմ իմ առջև դրել, որոնք իրագործելի են, որ հանկարծ «մուրազս փորս չմնա»: Իմ երազանքներից մեկն այն է, որ լավ երաժտություն մատուցեմ ու իմ երկրպագուների թիվը շատ լինի: Երգչի ամենամեծ երազանքը երևի թե հենց դա է:

Զրուցեց՝ Նազենի Բաղդասարյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930